Քիր ու Ախպեր ամրոց
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
---|---|
Տեղագրություն | Ձորագյուղ, Լոռու մարզ, Հայաստան |
Վարչական միավոր | Լոռու մարզ[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Կառուցված | 10-13-րդ դարեր |
Շինանյութ | քար |
«Քիր ու Ախպեր» ամրոց («Աղջիկ-տղի» բերդ, «Քույր-եղբոր» բերդ), ամրոց Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում։ Ընդգրկված է Ձորագյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քիր ու Ախպեր» ամրոցը գտնվում է Ձորագյուղ գյուղից հյուսիս, Ձորագետի էլեկտրակայանի մոտ, Ձորագետի աջ և ձախ ափերին, 2 ժայռերի կատարների վրա։ Թեև թվագրվում է 10-13-րդ դարեր, սակայն որպես դիտակետ-ամրոց ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից։ Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը։ Գտնվում է ավերակ վիճակում։ Ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ։
Տեղանքն ուսումնասիրված չէ։
Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քիր ու Ախպեր ամրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.