Քինգս-Քրոս (երկաթուղային կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգս-Քրոս կայարան
Ե. ու. բաժանմունքNetwork Rail
Բացվել է1852
Կառամատույցների քանակ12
ՃարտարապետներՋոն Թերնբուլ, Լյուիս Քաբիթ
Կայարանի կոդKGX
Հղումը Վիքիպահեստում

Քինգս-Քրոս, (անգլ.՝ King's Cross), երկաթուղային կայարան Լոնդոնի հյուսիս-արևելյան մասում`Քեմդենում, Սենտ-Պանկրաս կայարանի մոտակայքում։

Քինգս-Քրոս երկաթուղային կայարանը կառուցվել է Ջոն Թերնբուլի և Լյուիս Քաբիթի նախագծով`առաջին համաշխարհային ցուցահանդեսի բացման համար։ Երկաթուղային կայարանի շենքը բացվել է 1852 թվականի հոկտեմբերի 14-ին։

Ունի ձգված ուղղանկյան տեսք, գլխավոր ճակատը՝ հարավայինը, տեղակայված է կարճ երեսին։ Իրենից ներկայացնում է 2 զուգահեռ գնացող կամարակապեր (որոնցից յուրաքանչյուրի տակ տեղակայված է երկաթուղի), որոնք կցվում են գլխավոր ճակատին։

Նոր տեսակի շինության ճարտարապետության յուրահատուկ գիծը դեկորի բացակայությունն էր, միայն կրող կոնստրուկցիաներ։ Շինարարության մեջ օգտագործվել են հետևյալ նյութերը. կամարակապերը պատրաստված են ապակուց և մետաղից, իսկ շինարարության մեջ օգտագործվել է երկաթբետոն։

Երկաթգծի կայարանը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները արևմտյան մուտքի 9¾ կառամատույցի վրա
  • Համաձայն լեգենդի՝ Քինգս Քրոս երկաթգծի կայարանը կառուցվել է կելտերի լեգենդար թագուհի Բոուդիկայի վերջին մենամարտի վայրում, կամ, այլ տարբերակի համաձայն նրա մարմինը թաղվել է երկաթգծի կայարանի կառամատույցներից մեկի տակ։
  • Pet Shop Boys խումբն ունի «King’s Cross» անունով երգ։
  • Դոնալդ Բիսեթի «Սենտ-Պանկրաս և Քինգս Քրոս» պատմվածքում ասվում է, որ այս կայարանները, գտնվելով միմյանց չափազանց մոտիկ` մենամարտել են։ Կռվի պատճառը եղել է մշտական հարցն այն մասին, թե ով է նրանցից ավելի լավը։ Սա հանգեցրել է գնացքների երթևեկության խախտման և խառնաշփոթի ուղևորների մեջ։ Վերջում Լոնդոնի խելացի լորդ-քաղաքապետը թագուհուն խորհուրդ է տվել մեդալը փոխանցել Յուսթոնի երկաթուղային կայարանին, ինչը դարձել է Քինգս Քրոս և Սենտ-Պանկրաս կայարանների հաշտեցման պատճառ։
  • Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» վիպաշարում ասվում է, որ 9 և 10 հարթակների միջև կա գաղտնի անցում դեպի կախարդական 9¾ կառամատույց, որից գնում է գաղտնի գնացք դեպի Հոգվարթս[1]։ Սակայն 9 և 10 հարթակները իրարից անջատված են ոչ թե սյուներով, այլ երկու երկաթուղագծերով։ Շարքի էկրանիզացման նկարահանումների ժամանակ անցումը դեպի 9¾ կառամատույց նկարահանել են 3-րդ և 4-րդ կառամատույցների միջև։ 2000 թվականին՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» գրքի վաճառքի առաջին օրերին, առաջին կառամատույցի վրա Ջոան Ռուլինգը մակագրել է գրքի օրինակները։
  • «Կինը սևի մեջ» ֆիլմում գլխավոր հերոս Արթուր Կիպսը Քինգս Քրոս կայարանից գնում է ուրվականներով հարուստ տուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дж. К. Роулинг о вокзале Кингс-Кросс».