Jump to content

Քենիլվորթ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քենիլվորթ (այլ կիրառումներ)
Քենիլվորթ
անգլ.՝ Kenilworth
ԵնթավերնագիրA Romance
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՈւևերլիի
ՆախորդԱբբատ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվօգոստոսի 1, 1821
 Kenilworth (novel) Վիքիպահեստում

Քենիլվորթ (անգլ.՝ Kenilworth), Վալտեր Սքոթի 1821 թվականին լույս տեսած պատմական վեպը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպի ստեղծման պատմությունը հիշատակվում է Վալտեր Սքոթի կենսագրությանը նվիրված Ջ. Գ. Լոքհարթի «Վալտեր Սքոթի կյանքը» (անգլ.՝ Life of Sir Walter Scott; 1837—1838) ուսումնասիրության մեջ։ Քանի, որ հեղինակն իր նախորդ «Աբբատ» վեպում անդրադարձել էր Մարի Ստյուարտի ճակատագրին, ապա գրողի հրատարակիչ Արչիբալդ Քոնստեբլը առաջարկեց նրան, որպեսզի հաջորդ վեպում նա անդրադառնա Մարի Ստյուարտի ոխերիմ քաղաքական թշնամի Եղիսաբեթ I թագուհու կենսագործունեությանը։ Հեղինակն համաձայնեց։ Նա իր այս վեպի իր առաջաբանում գրում է.

Իրական կամ լոկ թվացյալ հաջողությունը, որին հեղինակը հասել է Մարիա թագուհու կյանքի նկարագրմամբ, բնականաբար դրդել է նրան ձեռնարկել նույնանման փորձ նրա «քրոջ և թշնամու»՝ փառաբանված Եղիսաբեթի վերաբերյալ[1]։

Սակայն հեղինակը չընդունեց վեպը «Արմադա» անվանելու և նրա սյուժեն կառուցելու իսպանական ներխուժման իրադարձությունների շուրջ հրատարակչի ակնարկը։ Նա իր նոր պատմավեպում հիմնականում անդրադարձավ Էմի Ռոբսարթի՝ Եղիսաբեթ I-ի սիրեկանի՝ կոմս Ռոբերտ Դադլիի առաջին կնոջ ենթադրյալ սպանության պատմությանը։

Վալտեր Սքոթը վեպն ավարտել է 1820 թվականի դեկտեմբերին[2]։ Սկզբնապես նա ցանկանում էր վեպն անվանել «Քամնոր Հոլլ» ի պատիվ Քամնոր Հոլլ (անգլ.՝ Cumnor Hall) ամրոցի, սակայն նրա հրատարակիչն առաջարկեց այն անվանել Քենելվորթ ամրոցի անունով (անգլ.՝ Kenilworth), ինչին գրողը համաձայնվեց[2]։

Վեպի հաջողությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քենիլվորթ», Գեորգ Զալ, 1865 թ.

Վեպը ջերմ ընդունելություն գտավ գրական հասարակության կողմից։ The Edinburgh Review պարբերականը բարձր գնահատեց հեղինակի կերտած Եղիսաբեթ I-ի կերպարը, իսկ The Quarterly-ն այն բնորոշեց, որպես «վառ և հրաշալի» կերպար։ Սակայն The Quarterly և Gentleman’s Magazine պարբերականները քննադատեցին հեղինակին՝ վեպի ողբերգական ավարտի համար։ Ինչպես «Աբբատ» վեպից հետո Լոհլիվեն ամրոցը (անգլ.՝ Lochleven Castle), այնպես էլ Քենիլվորթ ամրոցը դարձավ զբոսաշրջիկների կողմից սիրված վայր[2]։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին վեպի հիման վրա 1829 թվականին ստեղծել է «Քենիլվորթ ամրոցը» օպերան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вальтер Скотт. Кенилворт». Библиотека Максима Мошкова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Kenilworth » (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենիլվորթ (վեպ)» հոդվածին։