Քեյն Բրաուն (անգլ.՝ Kane Brown, հոկտեմբերի 21, 1993(1993-10-21)[1], Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ, հեղինակ-կատարող։ «Էյ Սի Էմ» և «Սի Էմ» մրցանակների հավակնորդ՝ ամենալավ վոկալիստ և ամենալավ վիդեո կատեգորիաներում[4]։ Նրա «What Ifs» դեբյուտային ալբոմի երգը զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ «ամերիկյան քանթրիի հնգյակում», իսկ երգիչը 2017 թվականի հոկտեմբերին դարձավ պատմության մեջ առաջինը, միաժամանակ առաջին հիթեր ունեցողը իր երկրի բոլոր հինգ հիթերի շարքում՝ Երկրի Հոթ երգեր, Երկրի ռոտացիա, Երկրի արժեքավոր երգեր և Երկրի հիթային երգեր ալբոմներում[5]։
Ծնվել է 1993 թվայանի հոկտեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամբողջական անունը Քեյն Ալլեն Բրաուն է[6][7][8]։ Նա ունի խառը ռասայական ծագում։ Նրա հայրը մասամբ սևամորթ է և մասամբ հնդկացի-չերոկի, իսկ մայրը սպիտակամորթ է[9][10][11]։