Քաջվարդ ծառանման
Քաջվարդ ծառանման | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Paeonia arborea Donn.
|
Քաջվարդ ծառանման (լատին․՝ Paeonia arborea Donn.), հրանունկազգիների ընտանիքի, քաջվարդ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2 մետր բարձրությամբ սակավաճյուղ թուփ է, ամուր, ուղղաձիգ, մինչև 2-3 սմ տրամագիծ ունեցող ցողուններով (առանցքներով), որոնք ծածկված են մուգ գորշավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները կանաչ են։ Տերևները խոշոր են, մինչև 10-25 սմ երկարությամբ, կրկնակի փետրաձև, կոթունավոր կամ նստադիր, 3-5 բլթականի կամ հազվադեպ ամբողջաեզր, ներքևի կողմից մազմզուկապատ, վերևից՝ մերկ կամ թեթևակի մազմզուկապատ։ Ծաղիկները գտնվում են ընձյուղների գագաթին, ունեն 10-20 սմ տրամագիծ, հասարակ են, կիսալիաթերթիկ կամ լիաթերթիկ, սպիտակ, վարդագույն կամ խառը գունավորված, երբեմն' պսակաթերթիկների հիմքը մուգ գունավորում ունի։ Տերևապտուղները ունեն մոտ 6 սմ երկարություն, խիտ մազմզուկապատ են։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։ Արմատներում պեոնոլ է պարունակում։ Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները՝ 7, 9-10, 18, 19, 20-21[1]:
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Արևմտյան Չինաստանում, որտեղ աճում է լեռնալանջերի նոսրանտառներում։ Անհիշելի ժամանակներից մշակվում է Չինաստանում, որտեղից անցել է Եվրոպա և այլ մայրցամաքներ ու երկրներ։ Ստացվել են բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Հայաստանում մշակվում է սահմանափակ քանակությամբ, սիրող այգեգործների կողմից։ Մինչդեռ չափազանց հեռանկարային է հատկապես ցածրադիր և միջին լեռնային գոտիների պայմաններում մշակելու համար։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր, վառ գույներով ծաղիկների շնորհիվ պիտանի է հատկապես պարտերային ձևավորումների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 123։