Jump to content

Քաջ թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջ թագավորը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ և նկարված անիմացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՀնչյունավորումԵվգենի Ռևենկո
ԵրաժշտությունՖելիքս Մենդելսոն
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1996

Քաջ թագավորը (ռուս.՝ Храбрый король), ռուսական կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[1], որը նկարահանվել 1996 թվականին։

Մուլտֆիլմում հնչում է Ֆելիքս Մեդելսոնու ստեղծագործության երաժշտությունը։

«Ուրախ կարուսել» № 30 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից առաջինն է[2]։

Լինում է, չի լինում, մի վախկոտ և անինքնավստահ թագավոր է լինում։ Նա սիրում էր ընդունել օտարերկրյա հյուրեր, բայց նրանց գալու ժամանակ միշտ կորչում և թաքնվում էր։ Այդ պատճառով նրան ոչ ոք չէր հարգում։ Նա հաճախ թաքնվում էր խորդանոցում և երազում էր քաջ լինել, ինչը, սակայն, նրա մոտ ոչ մի կերպ չէր ստացվում։ Միայն ձկնորսության ժամանակ էր արքան իրեն լավ և հանգիստ զգում, քանի դեռ մի հրաշալի օր գետից դուրս չի գալիս հեքիաթային հրեշը։ Այն բռնում է թագավորին, որպեսզի ուտի, բայց մտափոխվում է և որոշում է թողնել նախաճաշին, և քնում է։ Թագավորը պատկերացնում է, թե ինչպես է հրեշը դրանից հետո ուտում թագավորության բոլոր մարդկանց և անգամ` թագուհուն։ Այդ ժամանակ թագավորը որոշում է պայքարել նրանց դեմ, բռնում է թուրը և քշում է հրեշին դեպի գետը։ Եվ դրանից հետո թագավորը քաջ է դառնում։

Ռեժիսոր Մարինա Բիլյանդինովա
Սցենարի հեղինակ Սերգեյ Սեդով
Բեմադրող նկարիչ Մաինա Նովոժիլովա, Օ. Սերայա
Անիմատորներ Ալեքսանդր Պանով, Վլադիմիր Շևչենկո
Նկարիչներ Իրինա Սոբյանինա, Ե. Ստեփանովա
Օպերատոր Լյուդմիլա Կրուտովսկայա
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Օրյոլ
Մոնաժող Տ. Գերասիմենկո
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Տնօրեն Բելլա Խոդովա
Հեղինակի տեքստը կարդում է Եվգենի Ռևենկո (լուսագրերում նշված չէ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]