Jump to content

Քահանան Կադիսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քահանան Կադիսից
[[Պատկեր:
|280px|]]
'
նյութոսկի, բրոնզ
բարձրություն12.9 սմ
լայնություն3.9 սմ
ստեղծվել էՄ. թ. ա. 8-րդ դար

Քահանան Կադիսից (իսպ.՝ Sacerdote de Cádiz), Կադիս քաղաքից հայտնաբերված քահանայի բրոնզե և ոսկե ֆիգուր[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քահանան Կադիսից» տղամարդու բրոնզե և ոսկե ֆիգուրը հայտնաբերվել է 1928 թվականին Կադիս քաղաքում (Անդալուսիա, Իսպանիա)։ Այժմ գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։ Թվագրվում է մ. թ. ա. 8-րդ դար։ Ֆիգուրը ներկայացնում է Պտահ աստծուն կամ Մելկատ տաճարի քահանային։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ֆիգուրը կարող է լինել այն արձանախմբի ֆիգուրներից, որոնք ներկայացնում են ոչ-եգիպտացի աստվածներին, հավանաբար այն աստվածներին, ովքեր պահպանել են առևտուրը Միջագետքում։ Ֆիգուրի կեցվածքը, հագուստը, ինչպես նաև ձեռքերում պահված իրերը, դեմքի ոսկե երիզը բացահայտում են նրա աստվածային լինելը[2]։

Նմանատիպ ֆիգուրներ տարածված են եղել Եգիպտոսում մ. թ. ա. 2-րդ դարում։ Երկաթի դարում դրանք ստեղծվում էին Փյունիկիայում և ավելի ուշ տարածում գտան Միջագետքում[3][4]։

Քանդակն ունի 12.9 սմ բարձրություն, 3.9 սմ լայնություն։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիգուրը հայտնաբերվել է 1928 թվականին Կադիսում Telefónica շինության հիմնադրման ժամանակ։ Հայտնաբերողներն այն հանձնել են ճարտարապետ Ֆրանցիսկո Էռնանդես Ռուբիոյին։ Այնուհետև այն համալրել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Edward Lipinski (Ed.), Dictionnaire de la civilisation phénicienne et punique, Brepols, Turnhout 1992, XXII + 502 p., 14 pl.
  • (es) Asunción Martín: Sacerdote de Cádiz, M.A.N., 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Priest of Cadiz». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. García Algarra, Javier (2012) "De Gran Vía al Distrito C. El patrimonio arquitectónico de Telefónica". Tesis doctoral, Dpto. Historia del Arte, UNED, 2012, p. 364.
  3. Edward Lipinski, Dictionnaire de la civilisation phénicienne et punique, p.181
  4. Edward Lipinski, Dictionnaire de la civilisation phénicienne et punique, p.182