Քալքիս (բերդ, Անջար)
Քալքիս, Անջարի պատմական բերդը, որը ի տարբերություն լիբանանյան այլ ճարտարապետական հուշարձանների ուրույն է իր կառուցվածքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալքիս բերդաքաղաքի ավերակները գտնվում են Անջարի հյուսիսարևելյան կողմում, որտեղ 1939 թվականին հաստատվեցին մուսալեռցիները։
Մարկոս Անտոնիոսը Քալքիսը նվիրում է Կլեոպատրային, ով իր հերթին դա փոխանցում է Հերովդեսի թոռներին։
5-րդ դարում այն գրավում են Օմայատները և այն վերածում բարգավաճ բերդաքաղաքի, պարսպապատում են, կառուցում պալատ, մզկիթ, դատարան, բաղնիք, հարեմ և այլն։
Բերդաքաղաքն ուներ 600 խանութ և դարձել էր առևտրական քարավանների հանդիպման վայրը։ Հիշամ իշխանն ապստամբում է Օմայանների դեմ և 744 թվականին բերդաքաղաքի մոտ մեծ ճակատամարտ է տեղի ունենում և բերդաքաղաքը կործանվում է։ Բերդաքաղաքը դարերով մնում է լքված (հավանական է, որ խաչակիրները գրավում և մասնակի վերանորոգում են այն)։ Բերդաքաղաքն ունի 350 X 385 մետր տարածություն և խաչաձև հատակագիծ՝ չորս դարպասներով՝ դեպի երկրի հիմնական չորս ուղղություններ։
Բերդաքաղաքը 1900-ական թթ.
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ռուս հնագետ Սեմսոնի ղեկավարութեամբ սկսվում են հնագիտական պեղումներ։ Վերակառուցման աշխատանքները ղեկավարում է հայազգի պրոֆեսոր Հարություն Գալայանը։ Պեղումները դադարեցվում են Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով։
1974 և 1991 թթ. բերդում Լիբանանյան պետության կողմից կազմակերպվում են փառատոներ, որին մասնակցում է նաև Անջարի հայությունը։
Բերդը դարձել է Լիբանանի հնագիտական կենտրոններից մեկը, բաց է զբոսաշրջիկների համար, ունի իր պահակները, հուշանվերների խանութներ և զբոսավարներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անջարի պատմական բերդը(չաշխատող հղում)