Փոքրիկ հմայիչ խաբեբաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ հմայիչ խաբեբաներ
թուրքերեն՝ Tatlı Küçük Yalancılar
Ժանրդրամա, մելոդրամա, թրիլեր,
Երկիր{{{2}}} Թուրքիա
ՀիմքPretty Little Liars?, Հմայիչ խաբեբաները, list of Pretty Little Liars characters? և list of Pretty Little Liars episodes?
Լեզութուրքերեն
ՌեժիսորՋեմ Քարջը
Գլխավոր
դերերում
Բենսու Սորալ
Դիլան Չիչեք Դենիզ
Բյուսրա Դեվլի
Մելիսա Շենօլսուն
Բեստե Քյոքդեմիր
Շյուքրու Օզյըլդըզ
Մերվե Չաղըրան
Բուրակ Դենիզ
ՊրոդյուսերՕնուր Գյուվենաթամ
ՍցենարիստԱյ․ Մարլին Քինգ, Ջոզեֆ Դոգերթի և Սառա Շեպարդ
ԵրաժշտությունՄայքլ Սյուբի և Սերտաբ Էրեներ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էհոկտեմբերի 3, 2015
ՀեռուստաալիքStar TV
ԸնկերությունO3 Medya?, Warner Bros. International Television Production?, Warner Bros. Television և Warner Horizon Unscripted Television?
ԴիստրիբյուտորO3 Medya?, Warner Bros. International Television?, Warner Bros. Television Distribution և Warner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Փոքրիկ հմայիչ խաբեբաներ (թուրքերեն՝ Tatlı Küçük Yalancılar), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2015 թվականի հուլիսի 15-ից հոկտեմբերի 3Star TV-ով։ Հեռուստասերիալը բաղկացած է 13 սերիայից։ Սերիալի ռեժիսորը Ջեմ Քարջըն է, իսկ պրոդյուսերը` Օնուր Գյուվենաթամը[1]։ Հեռուստասերիալը համարվում է ամերիկյան Հմայիչ խաբեբաները սերիալի թուրքական տարբերակը։ Սերիալի ադապտացված սցենարի հեղինակը Էլիֆ Ուսման Էրգյուդենն է։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա պատմություն է հինգ ընկերուհիների` Աչելիայի, Էբրուի, Սելինի, Հանդեի և Ասլըի մասին։ Տարօրինակ պայմաններում մահանում է ընկերուհիներից մեկը` Աչելիան։ Որոշ ժամանակ անց, երկար փնտրումներից հետո, հայտնաբերում են Աչելիայի դին։ Որոշ ժամանակ անց աղջիկներին անհայտ հաղորդագրություններ են գալիս A բաժանորդի կողմից, ով բացահայտում է նրանց Աչելիայի կյանքի գաղտնիքները։ Բոլորը մտածում են, թե Աչելիային սպանել է Թոփրաքը։ Սակայն գաղտնիքը էլ ավելի խորն է թաքնված։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Ասլը Բենսու Սորալ
Էբրու Դիլան Չիչեք Դենիզ
Սելին Բյուսրա Դեվլի
Հանդե Մելիսա Շենօլսուն
Աչելիա Բեստե Քյոքդեմիր
Էրեն Շյուքրու Օզյըլդըզ
Թոփրաք Բուրակ Դենիզ
Ջանսեթ Մերվե Չաղըրան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tatlı Küçük Yalancılar Full HD izle | Star TV». startv.com.tr (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.