Փողրակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փողրակ, ճկուն, մեջը դատարկ խողովակ, որը նախատեսված է մեկ վայրից մյուսը հեղուկների կամ գազերի փոխադրման համար։ Փողրակը ծռվող խողովակից տարբերվում է նրանով, որ վերջինս կոշտ է և ծռելուց հետո պահպանում է իր տեսքը։ Փողրակները սովորաբար գլանաձև են, այսինքն կտրվածքը կլոր է։
Փողրակները ըստ հատկանիշների տարբերվում են ըստ չափսի, տրամագծի, քաշի, ճնշման դիմացկունության, ճկունության աստիճանի, արտադրության նյութի, քիմիական համատեղելիության և այլն։
Փողրակները արտադրվում են մեկ կամ մի քանի նյութերի համակցությունից, սովորաբար՝ նեյլոնից, պոլիէթիլենից, PVC-ից, սինթետիկ կամ բնական ռետինից, կախված միջավայրի ու ճնշման պահանջներից։ Վերջին տարիներին փողրակները արտադրում են նաև հատուկ պոլիէթիլենից (LDPE և նամանավանդ LLDPE), օգտագործվում է նաև տեֆլոն, չժանգոտվող պողպատ ու այլ մետաղներ։
Ուժեղացված ռետինե փողրակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր ճնշմանն ավելի լավ դիմադրելու համար փողրակները կարող են ուժեղացված լինել մանրաթելերով կամ պողպատյա լարերով։ ՈՒժեղացնելու սովորական մեթոդներից է հյուսելը, պարուրելը, գործելը և գործվածքով փաթաթելը։ Փողրակի ուժեղացումը մեծացնում է ճնշման նկատմամբ դիմադրությունը, բայց քչացնում է ճկունությունը։