Փեսացու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեսացու
Դիմանկար
 Grooms Վիքիպահեստում

Փեսացու, (նախասլավոներեն՝ ամուսնացող)[1][2], չամուսնացած տղամարդ, որը ունի կամ փնտրում է հարսնացու։ Ապագա ամուսին, երիտասարդ մարդ, որը հասել է ամուսնանալու տարիքին[3]։ Հարսանեկան արարողության երկու գլխավոր անձերից մեկը, հարսի հետ միասին։

Սլավոնական ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեսան մարմնավորում է ծիսակատարության ակտիվ կողմը, որից բխում է ամուսնության նախաձեռնությունը։ Դա արտահայտվում է փեսացուի և իր ռազմական շրջապատի, որսորդական և հարմար խորհրդանիշների համապատասխան օտագործմամբ` հարսանեկան ֆոլկլորում, (ռազմագերիների ձկնորսությունը և պաշարումները, փեսացու-որսորդի կերպարը), տերմինաբանության մեջ (սահմանակցում воjно «փեսացու» խորվ.՝ jagar «հարսնախոս», անունը Դրուժինայի և հարսնացուի տան ուժով վերցնելը ծիսակատարությամբ, սուր, նիզակ, ձկնորսական ցանց և հարսանեկան ծիսակատարության հարմար արդուզարդեր)։

Տղամարդկանց ծիսական ցուցադրությունները վառ ներկայացված է ռուսական ժողովրդական հարսանեկան արարողություններում։ Պսակադրության մեկնելուց առաջ հարսը պետք է տա ամուսնուն սանձեր` ի նշան հնազանդության ապագա ամուսնուն, մինչ ամուսնական գիշերը մերկացնել և բոբիկացնել նրան և խնդրել նրան այնքան ժամանակ, մինչև նա թողնի կնոջը պառկել։

Դրա հետ միասին փեսացուի անմիջական մասնակցությունը հարսանեկան ծիսակարգին ավելի շատ պասիվ է, քան ակտիվ։ Ամենից հաճախ նա անձամբ չի գործում, այլ միջնորդի միջոցով` ազգակցության, հարսանքապետի և այլ հարսնավորների, որոնք կարող են ստանալ այն նույն մականունը, ինչը որ փեսացուն։ Փեսացուն հազվադեպ է հարսին անձամբ խնամախոսում։ Նա սովորաբար խնամիներ է ուղարկում, երբեմն էլ միանում է նրանց, բայց չի մասնակցում խոսակցություններին։ Միայն հարսին փախցնելու դեպքում փեսացուն գործում է ինքնուրույն։ Հարսի բարեկամների հետ խնամախոսությունից հետո գալիս են փեսացուի տուն` տնտեսությունը տեսնելու, բայց անձամբ փեսացուն դրանում չի ունենում անմիջական մասնակցության։ Փեսացուն հարազատների հետ ներկայանում է հարսի խնամիներին և նշանադրությանը, որտեղ փեսացուն հարսի հետ փոխանակվում են մատանիներով։

Գեղարվեստական ստեղծագործությունների անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Крылов Г. А. Жених. — Этимологический словарь русского языка.
  2. Этимологический словарь русского языка Макса Фасмера
  3. Толковый словарь Ушакова