Փեյսվիլ
Բնակավայր | ||
---|---|---|
Փեյսվիլ | ||
Երկիր | Մալթա | |
Համայնք | Սեյնթ Ջուլիանս | |
| ||
Փեյսվիլ (մալթայերեն՝ Paċeville, անգլերեն՝ Paceville), Սեյնթ Ջուլիանս քաղաքի թաղամաս-շրջաններից մեկը, Մալթայի գլխավոր նավահանգիստն ու գիշերային զվարճություններով հագեցած կյանքի կենտրոնը[1][2][3][4]։
Հակիրճ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փեյսվիլը գտնվում է Միջերկրական ծովի Սպինոլա ու Սեյնթ Ջուլիանս ծովածոցերի և Սեյնթ Ջորջ ծովախորշի միջև[5]։ Համարվում է ոչ պաշտոնական վարչական միավոր և կառավարվում է Փեյսվիլի վարչական կոմիտեի կողմից (մալթայերեն՝ Kumitat Amministrattiv Paceville)[6][7]:
Մեր օրերի Փեյսվիլը լեփ-լեցուն է գիշերային ակումբներով, սթրիփ-ակումբներով, դիսկոտեկներով, խաղատներով, կինոթատրոններով, բարերով ու ռեստորաններով, որոնք սովորաբար աշխատում են մինչև լուսաբաց[8][9][10]։ Գիշերային զվարճանքի այդ օբյեկտներ հաճախակի հաճախողների մեջ զգալի թիվ են կազմում 13-ից բարձր տարիքի երեխաները[11]։ Հաճախակի են նաև ծեծկռտուքներն ու վայրագ պատահարները[12]։
2015 թվականի նոյեմբերի 15-ին +1 Club ակումբի ապակե բազրիքը փլվեց, որի հետևանքով վնասվածքներ ստացան 71 պատանիներ ու երիտասարդներ, ընդ որում՝ նրանցից երկուսը հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ պատահարը առիթ տվեց, որ մեկ անգամ ևս լրջորեն արծարծվի Փեյսվիլի գիշերային զվարճանքի օբյեկտներ երեխաների այցելության հետ կապված մտահոգությունների հարցը[13] և վարչապետ Յոզեֆ Մուսկատին ու ընդդիմության առաջնորդ Սայմոն Բուզուտիլին կոչ արեցին բոլոր միջոցները ձեռնարկել հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար[14]։
Զվարճանքի վայրերից զատ՝ Փեյսվիլում են գտնվում նշանավոր այլ օբյեկտներ ևս, այդ թվում՝
- Բեյ սթրիթ առևտրի կենտրոնը
- Մալթայի ամենաբարձր երկնաքերը՝ Portomaso Business Tower-ը
- Hilton-ը և մի շարք այլ հանրահայտ հյուրանոցներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paceville, St. Julian’s, Malta - malta-info.co.uk
- ↑ Paceville - holiday-malta.com
- ↑ Party town Paceville - timesofmalta.com
- ↑ Opis Paceville - holidaycheck.pl
- ↑ Paceville - maltapagina.nl
- ↑ Kapitolu 363 - justiceservices.gov.mt
- ↑ Kumitat Amministrattiv Paceville Արխիվացված 2015-02-01 Wayback Machine - lc.gov.mt
- ↑ Nightlife in Paceville - malta.com
- ↑ Paceville bars, clubs and discos - malta-info.co.uk
- ↑ Clubbing - visitmalta.com
- ↑ Cooke, Patrick (2013 թ․ օգոստոսի 25). «Party town Paceville: You either love it or loathe it...». Times of Malta. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Paceville incident much worse than what police said in statement – eyewitnesses». The Malta Independent. 2015 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «71 injured, two critical, in Paceville club incident, Authorities investigate possible gas leak». Times of Malta. 2015 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Government, Opposition concern over Paceville incident, presence of children». Times of Malta. 2015 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.holiday-malta.com/resort/malta/village/paceville/%7CInformazioni(չաշխատող հղում) su Paceville
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեյսվիլ» հոդվածին։ |
|