Փարվին Շաքիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվին Շաքիր
Ծնվել էնոյեմբերի 24, 1952(1952-11-24)
ԾննդավայրԿարաչի, Սինդ, Պակիստան
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1994(1994-12-26) (42 տարեկան)
Վախճանի վայրԻսլամաբադ, Պակիստան
ԳերեզմանԻսլամաբադ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԼեզուՈւրդու
Քաղաքացիություն Պակիստան
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
 Parveen Shakir Վիքիպահեստում

Փարվին Շաքիր (ուրդու՝ پروین شاکر, նոյեմբերի 24, 1952(1952-11-24), Կարաչի, Սինդ, Պակիստան - դեկտեմբերի 26, 1994(1994-12-26), Իսլամաբադ, Պակիստան), պակիստանցի բանաստեղծուհի, ուսուցչուհի, պետական քաղծառայող, Պակիստանի անվանի բանաստեղծներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվին Շաքիրը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 24-ին Կարաչիում[1]։ Նա ինը տարի աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև մաքսային բաժնում աշխատել է քաղծառայող[2]։

Փարվին Շաքիրի գերեզմանը Իսլամաբադում

Սկսել է գրել շատ երիտասարդ տարիքում, գրել Է արձակ և չափածո ստեղծագործություններ, թղթակցել է անգլիական թերթերի[3]։

Ուներ երկու բակալավրի կոչում՝ անգլերեն գրականության, իսկ երկրորդը՝ լեզվաբանության։ Այնուհետև մագիստրոսի կոչում է ստացել Կարաչիի համալսարանում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1991 թվականին Փարվինը Հարվարդի համալսարանից տացել է պետական կառավարման մագիստրոսի կոչում։

Ամուսնացել է բժշկի Նասիր Ալիի հետ, սակայն կարճ ժամանակ անց նրանք ամուսնալուծվել են, ունեցել են որդի՝ Սայիդ Մուրադ Ալին։

1994 թվականի դեկտեմբերի 26-ին Փարվինն աշխատանքի գնալուց Իսլամաբադի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել և մահացել։

Փարվին Շաքիրի պոեզիան ավելի է ընդունվել նրա մահից հետո, նա այժմ համարվում է ժամանակակից լավագույն և նշանավոր բանաստեղծներից մեկը, որը գրել է ուրդուերեն[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Khushbu (1976)
  • Sad-barg (1980)
  • Khud-kalaami (1990)
  • Inkaar (1990)
  • Maah-e-Tamaam (1994)
  • Kaf-e-Aa’ina

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gosha-e-Chashm

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Today 14th death anniversary of Parveen Shakir». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  2. Parveen Shakir: Biography
  3. «Parveen Shakir: Biography». web.archive.org. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  4. Parveen Shakir birth anniversary

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարվին Շաքիր» հոդվածին։