Ցուսիմայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովակալ Տոգոն (կենտրոնում) ճակատամարտից առաջ

Ցուսիմայի ճակատամարտ (ճապ.՝ 対馬沖海戦, ռուս.՝ Цусимское сражение), ծովային մարտ, որ տեղի է ունեցել 1905 թվականի մայիսի 14–15 (27–28)-ին Կորեական նեղուցում, Ցուսիմա կղզու մոտ, 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում։

Մայիսի 14-ին (27-ին) ռուսական երկրորդ Խաղաղօվկիանոսյան էսկադրան փոխծովակալ Զինովի Ռոժեստվենսկու հրամանատարությամբ, անցնելով հսկայական ճանապարհ՝ Լիբավայից մինչև Կորեայի ափերը, մտավ Կորեական նեղուց՝ նպատակ ունենալով հասնել Վլադիվոստոկ, սակայն հայտնաբերվեց ճապոնական պահականավի կողմից։ Ճապոնական նավատորմը ծովակալ Տոգո Հեյհատիրոյի հրամանատարությամբ սկսեց ծավալվել՝ ռուսական նավատորմը ոչնչացնելու նպատակով։ Գերազանցելով ռուսներին և՛ ուժով, և՛ հրետանիով ու արագությամբ՝ ճապոնացիներին հաջողվեց իրագործել իրենց պլանը։

Ռուսական էսկադրան ջախջախվեց, ինչի հետևանքով ցարական Ռուսաստանը վերջնականապես պարտվեց պատերազմում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 172
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուսիմայի ճակատամարտ» հոդվածին։