Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ
Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ(տիբեթերեն՝ མཚོ་བོད་ལྕགས་ལམ།) - աշխարհի ամենաբարձրլեռնային և ամենաերկար երկաթգիծը[1], որը միավորում է Ցինհայ մարզի վարչական կենտրոն՝ Սինինը և Տիբեթի ինքնավար մարզի վարչական կենտրոն՝ Լհասան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինհայ-Տիբեթ երկաթուղին բացվել է 2006 թվականի հուլիսի 1-ին։ Երկաթուղու ամենավերին կետը՝ Տանգգուլի լեռնանցքը, գտնվում է ծովի մակերևույթից 5072 մետր բարձրության վրա, երկարությունը մոտ 1100 կմ է։ Արդիականության հրաշալիք գնացքի հպարտության առարկան թթվածնային դիմակներով ապահովված վագոններն են, քանի որ օդը շատ է նոսրանում, երբ գնացքը հասնում է լեռներին։ Եթե այդ հատվածում ուղևորներին թթվածին չմատակարարվի, բարձրության պատճառով կարող է նրանց մոտ նույնիսկ հիվանդագին զգացողություններ առաջանալ։
Չինաստանի «Երկնային գնացքը» Ցինհայի երկաթգծով Պեկինից մինչև Լհասա ճամփորդություն է կատարում 2 օրում (48 ժամում)՝ հետևում թողնելով յակերին և վիթերին, սլանալով ամպերով ծածկված Տիբեթի լեռնաշղթայի միջով մի այնպիսի ապշեցուցիչ երթուղով, որի շնորհիվ այն արժանացել է աշխարհի ամենաբարձր երկաթգծի տիտղոսին։ Այդ ուղևորության ընթացքում գնացքը տեղափոխում է ավելի քան հինգ հազար մարդու։ Այս տարածաշրջանը հայտնի է իր ցուրտ կլիմայի, նոսրացած օդի և հաճախակի երկրաշարժերի առանձնահատկություններով, այդ իսկ պատճառով հեշտ չի եղել շինարարների ու ինժեներների համար դրա կառուցումը։ Երկաթուղային գծերը կառուցվել են չափազանց անկայուն բնահողի վրա, ռելսերի տակ սառեցված օդի և հեղուկ ազոտի խողովակներ են տեղադրվել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում պահպանվի միատեսակ ցածր ջերմաստիճանը։ Որոշ հատվածներում ռելսուղին ունի գետինը սառեցնող նորարարական համակարգ, որը խիստ կարևոր է հավերժական սառույցներով պատված տունդրայի՝ երկաթուղին վտանգավոր դարձնող հալոցքային հոսքերից պաշտպանելու համար։
2006 թվականին 1100 կմ երկարությամբ երկաթուղին և գնացքները նոր շարժակազմով համալրելու համար չինական կառավարությունը ծախսեց մոտավորապես 4,5մլրդ. ԱՄՆ դոլար։ Այս բավականին բարձր գինը պայմանավորված էր հենց այն փաստով, որ երկաթգծի ճանապարհի մեծ մասն անցնում է լեռնանցքներով ու խորխորատներով, իսկ որոշ հատվածներ կառուցված են հավերժական սառույցներով պատված վայրերում։ Երկաթգիծն ունի 675 կամուրջ։
Կայարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլմուդ տեղամասում Լհասան ունի 45 կայարաններ, նախատեսվում է ևս 13-ը[2]։ 38 կայարանները չունեն սպասարկող անձնակազմ և ղեկավարվում են քաղաքային շրջան Սինինի կենտրոնից։
● Կայարաններ՝ ճանաչողական կետերով
-
Սինին
-
Գոլմուդ
-
Տանգլա
-
Նագչու
-
Դաշմունգ
-
Լհասա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://russian.people.com.cn/31521/6281847.html10(չաշխատող հղում) важных событий, имевших место в Китае со времени 16-го съезда КПК
- ↑ http://news.sina.com.cn/c/2006-07-01/193210306837.shtml连线青藏铁路总设计师:沿途尚预留13个车站_新闻中心_新浪网(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дорога на крышу мира // Дыхание Китая. – 2014. – № 4(229). – С. 31–33. Արխիվացված 2017-06-27 Wayback Machine
- Поездом на высоту в пять километров: как китайцы построили железную дорогу в Тибет
- Строительство Великой китайской железной дороги
- Railway map of China Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
- Environmental Protection Along the Qinghai-Tibet Railway Արխիվացված 2005-06-11 Wayback Machine, US Embassy report
- The Guardian, 20 September 2005, «The railway across the roof of the world»
- Wired Magazine, July 2006, «Train to the Roof of the World»
- Tibet railway construction Արխիվացված 2008-09-18 Wayback Machine
- Tibet railway videos
- Actual Images published in the Wired Magazine
- CCTV report regarding the railroad
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինհայ-Տիբեթ երկաթգիծ» հոդվածին։ |