Տփղիսի առաջին հայկական հասարակական գիմնազիա
Արտաքին տեսք
Տփղիսի առաջին հայկական հասարակական գիմնազիա | |
---|---|
Տեսակ | գիմնազիա |
Հիմնադրված է | 1917 |
Լուծարված է | 1921 |
Տնօրեն | Ա. Տեր-Ղեոնդյան (1917-1918), Հ. Հովհաննիսյան (1918-1921) |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Թբիլիսի |
Տփղիսի առաջին հայկական հասարակական գիմնազիա, գործել է 1917-1921 թվականներին, Թիֆլիսում՝ նվիրատվություններից ստացված միջոցներով։ Սովորել են առավելապես որբ, նյութապես անապահով ընտանիքների երեխաներ։ Տեսուչներ՝ Ա. Տեր-Ղեոնդյան (1917-1918), Հ. Հովհաննիսյան (1918-1921)։ Ունեցել է որբ-աշակերտաական միություն, քառաձայն երգչախումբ (ղեկավար՝ Ա. Տիգրանյան), թատերախումբ (ղեկավար՝ Ա. Խոսրով), գրական խմբակ (հիմնադիր՝ Ա. Վշտունի)։ Սաներին այցելել և նրանց կարիքները հոգացել են Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գ. Սանյանը, Սերգեյ Գորոդեցկին և ուրիշներ։