Տրիոլետ
Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio - «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
17-րդ դարի ֆրանսիական պոեզիայից տրիոլետի ձևն անցավ մյուս գրականություններին։ Օգտագործվել է հատկապես 20-րդ դարի սկզբի բանաստեղծների կողմից։ Հայ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը։ Օրինակ.
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան.
Հարուստն է պոետն այնքան
Երկրի մթին բանտում...
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն...
Տրիոլետներ են գրել նաև Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 293.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշե Չարենցի «Տրիոլետ Լ. Բ.-ին» ստեղծագործությունը(չաշխատող հղում)