Տրիեստի նավահանգիստը (Շիլե)
Տրիեստի նավահանգիստը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էգոն Շիլե |
տարի | 1907 |
բարձրություն | 24,6 սանտիմետր և 18 սանտիմետր |
հավաքածու | անհայտ |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Տրիեստի նավահանգիստը», ավստրիացի գեղանկարիչ և գրաֆիկ Էգոն Շիլեի կտավը, որը ստեղծել է 1907 թվականին՝ 17 տարեկանում։ Նկարված է յուղաներկով և մատիտով ստվարաթղթի վրա։ Չափսերը՝ 24,6 x 18 սմ[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էգոն Շիլեն երկաթուղու պաշտոնյայի որդի է եղել, և կարող էր հեշտությամբ ճանապարհորդել երկաթուղով[2]։ Նա մեծապես օգտվել է այս հնարավորությունից, որը նրան դարձրել է կրքոտ ճանապարհորդ։ Երիտասարդ տարիքից նրան ձգել են հեռավոր երկրները։ Տասնյոթ տարեկանը չբոլորած, առանց թույլտվության, նա ձեռնարկել է երկօրյա ճամփորդություն դեպի Տրիեստ՝ իրենից չորս տարով փոքր քրոջ՝ Գերտիի հետ։ Այդ և հաջորդ տարիների մի քանի ճանապարհորդությունների արդյունքում Շիլեն ստեղծել է Տրիեստի նավահանգստի և նավակների մի շարք, որոնցից է նաև 6,5 մլն ֆունտ ստեռլինգով վաճառված «Ձկնորսական նավը Տրիեստում» կտավը[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տրիեստի նավահանգիստը» պատկանել է Վիեննայի հրեա ատամնաբույժ և արվեստի հավաքորդ Հայնրիխ Ռիգերին, որը սպանվել է 1942 թվականին Թերեզիենշտադտում։ Ռիգերը ընկերական հարաբերություններ է ունեցել Շիլեի և Վիեննական սեցեսսիոնիզմի այլ արվեստագետների հետ։ 20-րդ դարի առաջին տասնամյակներում նա ստեղծել էր մոտ 800 ստեղծագործություններից բաղկացած արվեստի հավաքածու, այդ թվում՝ Շիլեի 50 գծանկար և մի քանի գունանկար[5][6]։ Նացիստական վարչակարգի օրոք Վիեննայի կառավարությունը բռնագրավել է այս աշխատանքները[7]։
1958 թվականին Շտիրիա նահանգը, անտեղյակ լինելով դրա ծագման մասին, ձեռք է բերել «Տրիեստի նավահանգիստը» Զալցբուրգցի արվեստի գործեր վաճառող Ֆրիդրիխ Ուելցից և այն ցուցադրել Գրացի Յոհանեի ունիվերսալ թանգարանում։ Սա արվեստի աշխարհի ուշադրությանը չի արժանացել, թեև Ռիգերի հավաքածուի գույքագրումն արդեն հրապարակված է եղել։ Միայն 2005 թվականին՝ անհայտ ծագման աշխատանքների հետազոտության արդյունքում, թանգարանը հայտնաբերել է, թե նկարը ում վրձնին է պատկանում։
Ռիգերի ժառանգներին վերադարձվելուց հետո նրանք վաճառեցին այն «Քրիստիս» աճուրդային տանը։ Նկարը ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք է բերել մասնավոր հավաքորդ[1]։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիեննա, Վյուրթլ արվեստի խանութ, Էգոն Շիլե, Դեկտեմբեր 1925 - Հունվար 1926
- Վիեննա, Ավստրիական պատկերասրահ, Վերին Բելվեդեր, Էգոն Շիլե, ապրիլ - սեպտեմբեր 1968 (նկարազարդված կատալոգ)։
- Լյուցեռնի արվեստի թանգարան, Արվեստն Ավստրիայում 1900-1930, հուլիս - սեպտեմբեր 1974189։
- Մյունխեն, Արվեստի տուն, Էգոն Շիլե, փետրվար - մարտ 1975 (նկարազարդված է կատալոգ)։
- Վենետիկ, Պիացո Գրացի, XLI. Վենետիկի բիենալե. Արվեստները Վիեննայում, անջատումից մինչև Հաբսբուրգյան կայսրության անկում, մայիս - սեպտեմբեր 1984
- Վիեննա, Նկարչի տուն, երազանք և իրականություն. Վիեննա 1870 - 1930, մարտ - հոկտեմբեր 1985 (պատկերազարդված կատալոգ)[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- O. Nirenstein, Egon Schiele: Persönlichkeit und Werk, Vienna, 1930, no. 31.
- O. Kallir, Egon Schiele: Oeuvre-Katalog der Gemälde, Vienna, 1966, no. 21 (illustrated p. 127).
- R. Leopold, Egon Schiele: Gemälde, Aquarelle, Zeichnungen, Salzburg, 1972, no. 73 (illustrated p. 531).
- H. Bisanz, 'Egon Schiele', Mizue, no. 776, September 1969, p. 22.
- E. Mitsch, Egon Schiele, 1890 - 1918, Salzburg, 1974, fig. 7 (illustrated p. 74).
- P. Vergo, Art in Vienna 1898-1918, London, 1975, fig. 179 (illustrated p. 209).
- C. Nebehay, Egon Schiele 1890-1918: Leben, Briefe, Gedichte, Salzburg/Vienna, 1979, fig. 41 (illustrated p. 76).
- C. Nebehay, Egon Schiele, Leben und Werk, Salzburg, 1980, fig. 41. S. Wilson, Egon Schiele, Ithaca, 1980, pl. 3.
- F. Whitford, Egon Schiele, London, 1981, fig. 24.
- G. Malafarina, L'Opera di Egon Schiele, Milano, 1982, no. 65 (illustrated pl. I & p. 83).
- H. Kuchling, Egon Schiele und sein Kreis, Ramderding, 1982, p. 18.
- C. Nebehay, Wien speziell, Architektur und Malerei um 1900, Vienna, 1983, p. II/6.
- W. Fischer, Egon Schiele 1890-1918, Pantomimen der Lust, Visionen der Sterblichkeit, Cologne, 1994 (illustrated p. 9).
- J. Kallir, Egon Schiele: The Complete Works, London, 1998, no. 84 (illustrated p. 277 & fig. 21).
- S. Lillie, Was einmal war, Handbuch der enteigneten Kunstsammlungen Wiens, Vienna, 2003 (illustrated p. 979).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «PROPERTY FROM THE DR HEINRICH RIEGER COLLECTION Egon Schiele (1890-1918) Hafen von Triest». www.christies.com.
- ↑ «Biographie de Egon Schiele». www.eternels-eclairs.fr. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Entre Frioul et Vénétie, les trésors cachés et iodés de Trieste». Le Figaro (ֆրանսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «"Trieste Fishing Boat" di Egon Schiele in asta a Londra a 6/8 milioni di sterline / Էգոն Շիլեի «Ձկնորսական նավը Տրիեստում» աճուրդում 6/8 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ Լոնդոնում».
- ↑ «Advisory Commission on the return of cultural property seized as a result of Nazi persecution, especially Jewish property Office: Seydelstr. 18, 10117 Berlin Recommendation of the Advisory Commission in the case of the heirs of Heinrich Rieger v. The City of Cologne» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Dr. Heinrich Rieger und seine Kunstsammlung in Gablitz» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «German Nazi loot panel urges return of Schiele work at Museum Ludwig to Jewish dentist's heirs». www.theartnewspaper.com (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.