Վնասվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրավմաից)

Վնասվածք կամ տրավմա (հունարեն՝ τραῦμα – վերք), մարդու և կենդանիների հյուսվածքների, օրգանների ամբողջականության խախտում՝ արտաքին միջավայրի գործոնների (հիմնականում մեխանիկական) ազդեցության հետևանքով[1]։ Տրավմաները բաժանում են ըստ դրանք առաջացնող գործոնի՝ մեխանիկական, ջերմային (այրվածք, ցրտահարություն), քիմիական, բարոտրավմա (մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների հետ կապված), էլեկտրատրավմա և այլն, ինչպես նաև համակցված տրավմա՝ մեխանիկական տրավմա և այրվածք, ըստ վնասվածք առաջացնող գործոնի ազդեցության տևողության՝ սուր և քրոնիկական, ըստ իրադրության, որի պայմաններում առաջացել է տրավմա՝ կենցաղային, արտադրական, մարզական, մարտական և այլն[2]։ Մեխանիկական տրավման կարող է լինել բաց և փակ՝ առանց մաշկածածկույթների ամբողջականության խախտման, չբարդացած և բարդության զարգացմամբ, մեկուսացած, բազմակի։ Տրավմայի տեսակներն են՝

Կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, այտուցով, բորբոքային ռեակցիաներով, մեռուկացումով։ Ծանր և տարածուն տրավման ուղեկցվում է շոկով և վտանգավոր է կյանքի համար։ Հատուկ ձև է հոգեկան տրավման՝ կապված ծանր ապրումների հետ, որը կարող է հանգեցնել հոգեկան և վեգետատիվ ոլորտների հիվանդագին ռեակցիաների։ Ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը և բուժումը կարող են կանխել ետվնասվածքային ծանր բարդությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wounds and Injuries - MedlinePlus
  2. «Травма». Справочник по болезням. 2012. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]