Տրանսպորտային միջոցների ապահովագրություն
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (անգլ.՝ Vehicle insurance), ապահովագրության տեսակ ավտոմեքենաների, մոտոցիկլետների, բեռնատարների և այլ տեսակի միջոցների համար։
Ապահովագրության այս տեսակի նպատակն է ֆինանսական պաշտպանություն տրամադրելը տրանսպորտային միջոցների միջադեպերի հետևանքով առաջացած ֆիզիկական վնասներից կամ մարմնական վնասվածքներից և պատասխանատվությունից։ Տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կարող է լրացուցիչ ֆինանսական պաշտպանություն առաջարկել տրանպորտային միջոցների գողություններից, վանդալիզմից, տարերային աղետներից։ Տրանսպորտային միջոցների ապահովագրության հատուկ պայմանները տարբերվում են յուրաքանչյուր ՝ կախված տարածաշրջանի իրավական կարգավորումներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի լայն տարածումը քաղաքային բնակավայրերում սկսվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Մեքենաների օգտագործումը համեմատաբար վտանգավոր էր այդ փուլում, սակայն ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր չէր աշխարհում։ Սա նշանակում է, որ տուժողները հազվադեպ էին փոխհատուցում ստանում վթարի ժամանակ, և վարորդները հաճախ բախվում էին զգալի ծախսերի՝ իրենց մեքենային և գույքին հասցված վնասի համար։
1930 թվականին Միացյալ Թագավորությունում «Ճանապարհային երթևեկության մասին» 1930րդ ակտով ներդրվեց ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սխեման։ Սա երաշխավորում էր, որ տրանսպորտային միջոցների բոլոր սեփականատերերը և վարորդները պետք է ապահովագրված լինեին երրորդ անձանց կողմից պատճառված վնասվածքներից կամ մահվան համար, մինչ իրենք գտագործվում էրին եքենան անրային ճանապարհին[1]։ Գերմանիան ևս նման օրենսդրություն է ընդունել 1939 թվականին, որը կոչվում էր «Ավտոմեքենաների սեփականատերերի պարտադիր ապահովագրության կիրառման» մասին ակտ[2]։
Պետական կարգավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ պետությունների իրավական համակարգերում տրանսպորտային միջոցների ապահովագրություն ունենալը պարտադիր է ՝ նախքան տրանսպորտային միջոց օգտագործելը։ Իրրավական համակարգեի մեծ մասում ապահովագրությունը կապվա է և՛ մեքենայի, և՛ վարորդի հետ, սակայն, յուրաքանչյուրի աստիճանը մեծապես տարբերվում է։
Մի քանի իրավասություններ փորձարկել են ապահովագրական «վճարիր, որքան քշում ես» պլանը, որն օգտագործում է կա՛մ մեքենայի հետագծման սարք, կա՛մ մեքենայի ախտորոշում։ Սա կարող է լուծել չապահովագրված վարորդների խնդիրները՝ տրամադրելով լրացուցիչ տարբերակներ, ինչպես նաև գանձել համապատասխան ապահովագրավճար ՝ հաշվի առնելով անցած ճանապարհը, ինչը տեսականորեն կարող է բարձրացնել ապահովագրության արդյունավետությունը՝ պարզեցված հավաքագրման միջոցով[3]։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում յուրաքանչյուր նահանգ ունի իր սեփական ` Պարտադիր երրորդ կողմի ապահովագրության սխեման (անգլ.՝ Compulsory Third-Party Insurance): Այս դեպքում ծածկվում է միայն անձնական վնասվածքների պատասխանատվությունը ավտովթարի ժամանակ։ Համապարփակ (անգլ.՝ Comprehensive) և երրորդ կողմի գույքային վնասները, հրդեհի և գողության ապահովագրությամբ կամ առանց, վաճառվում են առանձին։
- Համապարփակ ապահովագրությունը ծածկում է երրորդ կողմի տրանսպորտային միջոցների, երրորդ կողմի այլ գույքի և ապահովագրված մեքենայի վնասները։
- Երրորդ կողմի գույքի վնասի ապահովագրությունը ծածկում է երրորդ կողմի գույքիn և տրանսպորտային միջոցներին հասցված վնասը, բայց ոչ ապահովագրված մեքենային։
- Հրդեհից և գողությունից երրորդ կողմի գույքի վնասի ապահովագրությունը ծածկում է ապահովագրված մեքենան հրդեհից և գողությունից, ինչպես նաև երրորդ կողմի գույքին և տրանսպորտային միջոցներին հասցված վնասից։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայի մի քանի նահանգներ (Բրիտանական Կոլումբիա, Սասկաչևան, Մանիտոբա և Քվեբեկ) սահմանում են ավտոապահովագրության հանրային համակարգ, մինչդեռ մնացած երկրներում ապահովագրությունը տրամադրում են մասնավոր կազմակերպությունները[4]։ Հիմնական ավտոապահովագրությունը պարտադիր է ամբողջ Կանադայում (բացառություն են կազմում օրինակ կառավարական մեքենաները[5]), յուրաքանչյուր նահանգի կառավարությունը որոշում է, թե որ արտոնություններն են ներառված ավտոապահովագրության պարտադիր նվազագույն ծածկույթում, և որ արտոնություններն են հասանելի լրացուցիչ ծածկույթ փնտրողների համար։ Դժբախտ պատահարների նպաստների ծածկույթը պարտադիր է ամենուր, բացառությամբ Նյուֆաունդլենդի և Լաբրադորի[6]։ Կանադայի բոլոր նահանգներն ունեն վթարի զոհերի համար առանց մեղքի ապահովագրության ձև։ Նահանգից նահանգ տարբերությունը մեղավորության մակարդակն է։ Կանադա մուտք գործող միջազգային վարորդներին թույլատրվում է վարել ցանկացած տրանսպորտային միջոց, ինչ թույլատրված է իրենց պայմանագրով (3 ամսվա ընթացքում)։
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երթևեկության Պարտադիր Ապահովագրությունն ապահովում է պաշտպանություն երրորդ կողմի վնասվածքների, երրորդ կողմի գույքի կորստի և այլնի դեպքում։ Պարտավորության նվազագույն ծածկույթը կազմում է 180000 RMB ` մահվան և վնասվածքի/վթարի համար, 18000 RMB ՝ բժշկական ծախսերի և 2000 RMB՝ ֆիզիկական կորուստների համար[7]։ Վարորդի և ուղևորի ապահովագրությունը ծածկում է վարորդին և ուղևորներին, մինչդեռ ավտոմեքենայի վնասների և գողության ապահովագրությունը ծածկում է մեքենայի վնասը և ներսում եղած առարկաները[8]։
Հոնգ Կոնգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն «Ավտոմեքենաների ապահովագրության (երրորդ կողմի ռիսկերի)» (Հոնկոնգի օրենքների գլխ. 272) բաժնի 4(1) կետի՝ ավտոմեքենայի բոլոր օգտագործողները, ներառյալ դրա թույլատրված օգտվողները, պետք է ունենան ապահովագրություն կամ որևէ այլ երաշխիք ՝ երրորդ կողմի ռիսկերի նկատմամբ։ Երրորդ կողմի ապահովագրությունն ապահովում է ապահովադրին մինչև 100,000,000 HK ԱՄՆ դոլար ՝ մահվան կամ մարմնական վնասվածքի պատասխանատվությունից և/կամ երրորդ կողմի գույքին մինչև 2,000,000 ԱՄՆ դոլարի վնասից՝ ապահովագրված մեքենայի օգտագործումից առաջացած վթարի հետևանքով[9]։ Գործում է նաև Ավտոմեքենաների Համապարփակ Ապահովագրություն։
Եվրոպական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Միությունում ապահովագրությունը պարտադիր է հետևյալ նվազագույն չափերով.
- անձնական վնասվածքի դեպքում՝ յուրաքանչյուր զոհի համար 1,000,000 եվրո կամ յուրաքանչյուր հայցի համար 5,000,000 եվրո՝ անկախ զոհերի թվից,
- գույքին հասցված վնասի դեպքում՝ 1,000,000 եվրո յուրաքանչյուր պահանջի համար՝ անկախ զոհերի թվից[10]։
Որոշ եվրոպական լեզուներով համապարփակ ոչ պարտադիր ապահովագրությունը հայտնի է որպես կասկո (անգլ.՝ casco, Casualty and Collision)[11][12][13][14]:
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականից ի վեր Գերմանիայի բոլոր դաշնային նահանգներում ավտոտրանսպորտային միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է ունենալ երրորդ կողմի անձնական ապահովագրություն[2]։ Բացի այդ, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի սեփականատեր կարող է ազատ վերցնել համապարփակ ապահովագրության քաղաքականություն։ Ավտոմեքենաների ապահովագրության բոլոր տեսակները տրամադրվում են մի քանի մասնավոր ապահովագրողների կողմից։ Ապահովագրության վճարի չափը որոշվում է մի քանի չափանիշներով, ինչպիսիք են տարածաշրջանը, մեքենայի տեսակը կամ վարելու անհատական եղանակը։
Ավտոմեքենաների պատասխանատվության ապահովագրության / երրորդ կողմի անձնական ապահովագրության համար գերմանական օրենքով սահմանված նվազագույն ծածկույթը կազմում է 7500000 եվրո ՝ մարմնական վնասվածքի համար, 500000 եվրո ՝ գույքային վնասի համար[15]։ Ապահովագրական ընկերությունները սովորաբար առաջարկում են 50000000 եվրո կամ 100000000 եվրո (մոտ 141000000 եվրո) ընդհանուր/համակցված մեկ սահմանաչափով ապահովագրության կանոնակարգերը մարմնական վնասվածքի, գույքային վնասի և այլ կորուստների համար։
Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]990/1969 օրենքը պահանջում է, որ յուրաքանչյուր ավտոմոբիլ կամ կցասայլ, որը կանգնած է կամ շարժվում է հանրային ճանապարհի վրա, ունենա երրորդ կողմի ապահովագրություն (իտալ.՝ Responsabilità civile per gli autoveicoli): Պատմականորեն ապահովագրության վկայականի մի մասը պետք է ցուցադրվեր մեքենայի դիմապակու վրա։ Այս վերջին պահանջը չեղարկվել է 2015 թվականին, երբ Ապահովագրական ընկերությունների ասոցիացիան (իտալ.՝ Associazione Nazionale Imprese Assicuratrici) և Ազգային տրանսպորտի մարմինը (իտալ.՝ Motorizzazione Civile) ստեղծեցին ապահովագրական տրանսպորտային միջոցների ազգային տվյալների բազան ստուգելու (մեքենաների ապահովագրված լինելու փաստն արձանագրելու համար)։
Առանց ապահովագրության մեքենա վարելը իրավախախտում է, իսկ տուգանքները տատանվում են 841-ից մինչև 3287 եվրո։ Ոստիկանական ուժերը նաև իրավասու են առգրավել ապահովագրություն չունեցող տրանսպորտային միջոցը, մինչև տուգանքի վճարումը և նոր ապահովագրական պայմանագրի ստորագրումը։
Նվազագույն ապահովագրական կանոնակարգերը վերաբերում են միայն երրորդ անձանց (ներառյալ ապահովագրված անձին և տրանսպորտային միջոցի հետ տեղափոխվող երրորդ անձանց, բայց ոչ վարորդին, եթե այդ երկուսը չեն համընկնում)։ Երրորդ կողմերը, հրդեհը և գողությունը ընդհանուր ապահովագրական քաղաքականություն են, մինչդեռ համընդհանուր քաղաքականությունը (կասկոյի քաղաքականությունը) ներառում է նաև վթարի կամ վնասվածքների պատճառ դարձած մեքենայի վնասները։
Չապահովագրված տրանսպորտային միջոցների հետևանքով առաջացած վթարների զոհերը կարող են փոխհատուցվել Ճանապարհի զոհերի երաշխիքային հիմնադրամի կողմից (իտալ.՝ Fondo garanzia vittime della strada), որը ծածկված է ապահովագրավճարի ֆիքսված գումարով (2015 թվականին 2,5%)։
Ամերիկայի միացյալ նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնակարգերը տարբերվում են ԱՄՆ 50 նահանգներից և այլ տարածքներից յուրաքանչյուրից, ընդ որում ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ ունի իր պարտադիր նվազագույն ծածկույթի պահանջները։ ԱՄՆ 48 նահանգները և Կոլումբիայի շրջանը վարորդներից պահանջում են ապահովագրական ծածկույթ ունենալ և՛ մարմնական վնասվածքների, և՛ գույքային վնասների համար, բացառություն են կազմում Նյու Հեմփշիրը և Վիրջինիան, սակայն օրենքով պահանջվող ծածկույթի նվազագույն չափը տատանվում է ըստ նահանգների։ Օրինակ, մարմնական վնասվածքների նվազագույն պատասխանատվության ծածկույթի պահանջները տատանվում են $30,000-ից (Արիզոնայում)[16] մինչև $100,000 (Ալյասկայում և Մենում)[17], մինչդեռ գույքային վնասի նվազագույն պատասխանատվության պահանջները տատանվում են $5,000-ից $25,000-ից շատ նահանգներում։
Ծածկույթի մակարդակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմեքենայի ապահովագրությունը կարող է ծածկել հետևյալ կետերից մի քանիսը կամ բոլորը.
- Ապահովագրված կողմ (բժշկական վճարումներ),
- Ապահովագրվածի պատճառած գույքային վնաս,
- Ապահովագրված տրանսպորտային միջոց (ֆիզիկական վնաս),
- Երրորդ անձինք (մեքենա և մարդիկ, գույքային վնաս և մարմնական վնասվածք),
- Երրորդ կողմ, հրդեհ և գողություն
- Որոշ իրավակարգերում ապահովագրված մեքենան նստած անձանց վնասվածքների ծածկույթը հասանելի է առանց հաշվի առնելու ավտովթարի մեղքը (Ավտովթարի դեպքում առանց մեղքի ապահովագրություն)
- Ավտոմեքենայի վարձակալության արժեքը։
Տարբեր քաղաքականություններ սահմանում են այն դեպքերը, որոնց դեպքում յուրաքանչյուր ապրանքը ապահովագրված է։ Օրինակ, մեքենան կարող է ապահովագրվել գողությունից, հրդեհից կամ վթարից անկախ վնասներից։
Եթե հայտարարվում է ընդհանուր վնաս, և մեքենայի շուկայական արժեքը փոքր է այն գումարից, որը դեռևս պարտք է մեքենան ֆինանսավորող բանկին, ապահովագրությունը կարող է ծածկել տարբերությունը։
Պրեմիում վճարների բազան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված իրավական համակարգից ՝ ապահովագրավճարը կարող է սահմանվել կամ կառավարության կողմից կամ որոշվել ապահովագրական ընկերության կողմից՝ համաձայն կառավարության կողմից սահմանված կանոնակարգերի։ Հաճախ, ապահովագրողն ավելի շատ ազատություն ունի ֆիզիկական վնասի ծածկույթների գինը սահմանելու համար, քան պարտադիր պատասխանատվության ծածկույթների դեպքում։
Երբ հավելավճարը չի սահմանվում կառավարության կողմից, այն սովորաբար ստացվում է ակտուարների հաշվարկների միջոցով ՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա։ Պրեմիումը կարող է տարբեր լինել՝ կախված բազմաթիվ գործոններից։ Այդ գործոնները կարող են ներառել մեքենայի բնութագրերը, ընտրված ծածկույթը (նվազեցում, սահմանաչափ, ծածկված վտանգներ), վարորդի պրոֆիլը (տարիքը, սեռը, վարորդական պատմությունը) և մեքենայի օգտագործումը (երթևեկել աշխատանքի, թե ոչ, կանխատեսված տարեկան վազած հեռավորությունը)[18]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեփականատիրոջ հասցեն կարող է ազդել հավելավճարների վրա։ Հանցագործության բարձր մակարդակ ունեցող տարածքները հիմնականում հանգեցնում են ապահովագրության ավելի բարձր ծախսերի[19][20]։
Սեռ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի 1-ին Եվրոպական Արդարադատության դատարանը որոշեց, որ ապահովագրական ընկերությունները, որոնք սեռը որպես ռիսկի գործոն են օգտագործել ապահովագրավճարները հաշվարկելիս, խախտում են ԵՄ իրավահավասարության օրենքները[21]։ Դատարանը որոշել է, որ ավտոմեքենաների ապահովագրական ընկերությունները խտրական վերաբերմունք են ցուցաբերում տղամարդկանց նկատմամբ[21]։ Մասնագիտությունները, որոնցով սովորաբար զբաղվում են տղամարդիկ, համարվում են ավելի ռիսկային, նույնիսկ եթե դրանք չեն եղել մինչև Դատարանի որոշումը, մինչդեռ հակառակը կիրառվում է կանանց շրջանում գերակշռող մասնագիտությունների նկատմամբ[22]։ Վճռի մեկ այլ հետևանքն այն է եղել, որ թեև տղամարդկանց հավելավճարներն իջեցվել են, սակայն կանանց համար դրանք բարձրացվել են։ Այս հավասարեցման էֆեկտը նկատվել է նաև անհատների ապահովագրության այլ տեսակներում, ինչպիսին է կյանքի ապահովագրությունը[23]։
Ամուսնական կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնացած վարորդները միջին հաշվով ավելի քիչ վթարներ են ունենում, ուստի այն քաղաքականությունների սեփականատերերը, ովքեր ամուսնացած են, հաճախ ավելի ցածր հավելավճարներ են ստանում[24]։
Մասնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարորդի մասնագիտությունը կարող է օգտագործվել որպես հավելավճարներ որոշելու գործոն։ Որոշ մասնագիտություններ կարող են ավելի հավանական համարվել, որ կհանգեցնեն վնասների, եթե դրանք կանոնավոր կերպով ներառում են ավելի շատ ճամփորդություններ կամ թանկարժեք սարքավորումներ կամ պահեստներ կրելը[22]։
Վարկային ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապահովագրական ընկերությունները սկսել են օգտագործել իրենց ապահովադիրների վարկային կարգավիճակը ռիսկը որոշելու համար։ Լավ վարկային միավորներ ունեցող վարորդները ստանում են ավելի ցածր ապահովագրավճարներ, քանի որ կարծում են, որ նրանք ֆինանսապես ավելի կայուն են, ավելի պատասխանատու և ունեն ֆինանսական միջոցներ իրենց տրանսպորտային միջոցներն ավելի լավ պահպանելու համար։ Ավելի ցածր վարկային միավորներ ունեցողները կարող են բարձրացնել իրենց պրեմիաները կամ ապահովագրությունը չեղյալ համարել[25]։ Ցույց է տրվել, որ վատ վարկային պատմությամբ լավ վարորդներից կարող են ավելի բարձր հավելավճարներ գանձվել, քան լավ վարկային պատմությամբ վատ վարորդներից[26]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Road Traffic Act 1930». www.legislation.gov.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «Germany's law on compulsory motor insurance marks its 75th anniversary» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Wenzel T. (1995). Analysis of national pay-as-you-drive insurance systems and other variable driving charges. Lawrence Berkeley Lab., CA.
- ↑ «Public Versus Private Auto Insurance». Insurance Bureau of Canada (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Forest and Range Practices Act». bclaws.ca. Queen's Printer. 12 October 2012. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. «Motor vehicles operated by the government that are subject to a government self-indemnification plan are exempt from the requirements of subsection (1).»
- ↑ «Newfoundland and Labrador Auto Insurance». Insurance Bureau of Canada (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Hong Kong-Zhuhai-Macau Bridge (HZMB) Insurance Corner 港珠澳大橋保險專區 港珠澳大桥保险专区». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Information of Car insurance in China». visitbeijing.com.cn. Beijing Tourism. 2017 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Section 4: Obligation on users of motor vehicles to be insured against third party risks». Chapter 272: Motor Vehicles Insurance (Third Party Risks) Ordinance. 2017 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Directive 2009/103/EC of the European Parliament and of the Council of 16 September 2009 relating to insurance against civil liability in respect of the use of motor vehicles, and the enforcement of the obligation to insure against such liability (Text with EEA relevance)». 2009 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ Zavadil, Tibor (2009). Dynamic Econometric Analysis of Insurance Markets with Imperfect Information. Amsterdam: University of Amsterdam. էջ 12. ISBN 978-90-361-00946.
- ↑ Eu-Wong, Shirley (2003). Culture Shock! Switzerland. Portland, OR: Graphic Arts Center Publishing Company. էջ 46.
- ↑ Smart, Tim (1995). Hungary: Leading the Way. London: Euromoney Books. էջ 119.
- ↑ Inglese. Dizionario e guida alla conversazione. Rome: L'Airone. 2004. էջ 92.
- ↑ «Germany – Car Insurance» (անգլերեն). Paguro. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Mandatory Insurance». www.azdot.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Maine Bureau of Insurance: Auto Insurance Required by Law». www.maine.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «What determines the price of my policy?». Insurance Information Institute. Վերցված է 2006 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Neighbourhoods and Auto Insurance Rates». Insurance Bureau of Canada (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Mondalek, Alexandra (20 November 2015) Auto Insurance Rates Are 70% Higher If You Live In A Black Neighborhood, Time.com.
- ↑ 21,0 21,1 Cendrowicz, Leo (2 March 2011) E.U. Court to Insurers: Stop Making Men Pay More, Time.com.
- ↑ 22,0 22,1 Palmer, Kate (2015 թ․ ապրիլի 10). «Men Are Still Charged More than Women for Car Insurance Despite EU Rule Change». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Collinson, Patrick; Jones, Rupert (2012 թ․ նոյեմբերի 23). «The gender ruling that could see insurance premiums rise by £100s». The Guardian.
- ↑ Miller, Roger LeRoy & Stafford, Alan D. (2009 թ․ հունվարի 16). Economic Education for Consumers. Cengage Learning. էջ 475. ISBN 978-0-538-44888-8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Need Credit or Insurance? Your credit scores helps determine how much you will pay». ftc.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Bad Credit worse than bad driving». Wall Street Journal. 2009 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.