Jump to content

Տուֆակերտ նստարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուֆակերտ նստարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։

Տուֆակերտ նստարան, գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգու խորքում՝ ստվերոտ թթենու ներքո։ Նվեր Ավետիք Իսահակյանի ծննդյան 80-ամյակին։

Իսահակյանը Հովհաննես Թումանյանի դստերը՝ Թամարին, հայտնել է այգում նստարան ունենալու իր ցանկությունը։ Թամարը մասնագիտությամբ ճարտարապետ էր և նրա առաջարկությամբ, Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով[1], տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին։ Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը։

Վարպետը շատ էր սիրում աշխատասենյակից դուրս գալ պատշգամբ, իջնել այգի, նստել նստարանին և նայել բնության փոփոխվող պատկերներին[2]։

Նստարանի զարդամոտիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստարանն ունի ծնող զույգ բուսանախշ թիկնակներ։ Մեջքի թիկնակի ալիքանախշերը կապված են ջրի պաշտամունքի հետ, որոնք Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ձևվածքների առանձնահատկություններից են։ Նույնը կարելի է ասել թևի թիկնակների եզրերի ալիքանախշերի վերաբերյալ, սակայն, ի տարբերություն մեջքի հենակի թևքերի, թիկնակների ալիքանախշերը հակառակ ուղղությամբ են թեքված։ Հիմնականում սա կապված է լինում դրական և բացասական միֆային ուժերի հետ, որոնք ևս բացառություն չեն Ռ. Իսրայելյանի գործերում, սա նաև մեկ այլ դիտարկմամբ կապված է Սասնա ծռերի հետ, որտեղ ևս ջուրն ու ջրի պաշտամունքը հենց էպոսի հիմնանյութն են։ Այսպիսով սույն տուֆակերտ նստարանը բացի հիմնական գործառույթը կատարելուց, ունի նաև հետաքրքիր զարդամոտիվային լուծումներ, որոնք այս նստարանը ուղղակի վերածում են Հուշարձանի։ Բացի դրանից սույն հուշարձանի վրա առանձնանում են ծաղկային նշանները. սրանք որպես պտուղ են ներկայանում, իսկ ծնող զույգ նախշամոտիվի հետ՝ եռանկյունու նշանն են խորհրդանշում, քրիստոնեության շրջանում այդ եռանկյունին բնորոշվում է է սուրբ երրորդության և ընտանիքի խորհրդանշանների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Տուֆակերտ նստարան Ավ. Իսահակյանի առանձնատան բակում | Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք». www.rafaelisraelyan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  2. «Ավետիք Իսահակյանի 10 իրերը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM