Տոպազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոպազ
անմշակ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Al2[SiO4](F,OH)2
Նիկել-Շտրունցի դասակարգում9.AF.35[1]
Նույնականացում
ԳույնԱնգույն, ոսկեդեղին, դեղին, վարդագույն,
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն8
Թափանցիկությունթափանցիկ
Բեկման ցուցանիշFe2+, Fe3+, Ti, Cr, V
Երկճառագայթաբեկում0.008
Ենթակատեգորիաnesosilicates? և cyclosilicates?

Տոպազ, միներալ։ Քիմիական կազմը՝ A12[F2/Si04]։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային Է։ Առաջացնում է պրիզմաձև բյուրեղներ, հատիկավոր ագրեգատներ, հաճախ՝ դրուզներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, վարդագույն, գինու դեղին։ Կարծրությունը՝ 8, խտությունը՝ 3490—3570 կգ/մ3։ Հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, պնևմատոլիտային հանքավայրերում։ Տոպազի թափանցիկ, անգույն գունավորված բյուրեղներն օգտագործվում են որպես երկրորդ կարգի թանկարժեք քարեր։ Տոպազը կիրառվում է նաև տեխնիկական նպատակներով՝ բարձր կարծրության շնորհիվ։ Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Անդրբայկալում, արտասահմանում՝ Բրազիլիայում, Ճապոնիայում, Մադագասկարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ՏՈՊԱԶ» հոդվածից։