Տոլյա Կլյուկվինի արկածները
Տոլյա Կլյուկվինի արկածները ռուս.՝ Приключения Толи Клюквина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Էյսիմոնտ |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Նոսով |
Դերակատարներ | Տատյանա Պելտցեր և Նինա Գրեբեշկովա |
Օպերատոր | Բենցիոն Մոնաստիրսկի |
Երաժշտություն | Անատոլի Լեպին և Մերաբ Պարցխալաձե |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 67 րոպե |
«Տոլյա Կլյուկվինի արկածները» (ռուս.՝ «Приключения Толи Клюквина»), խորհրդային ընտանեկան կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը 1964 թվականին[1]։ Հայտնի մանկագիր Նիկոլայ Նոսովի «Շուրիկը պապիկի մոտ» (1956), «Սաշա» (1938) և «Տոլյա Կլյուկվինի արկածները» (1961) պատմվածքների սինթեզ է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Տոլյա Կլյուկվինը քայլում է փողոցով և ճանապարհին տեսնում է «շարժվող» կրկնակոշիկ։ Իմանալով, որ կրկնակոշիկը պարանով կապել է մեկ այլ տղա՝ Սլավա Օգոնկովը, Տոլյան ծանոթանում է նրա հետ և հետագայում որոշում է կրկին այցելել նրան։ Ճանապարհին խաղալիք ատրճանակով վախեցնելով անծանոթ տատիկին (Տատյանա Պելտցեր)՝ Տոլյան հասնում է տուն։ Մի քիչ ավելի ուշ Տոլյան կրկին գնում է զբոսանքի։ Ճանապարհին նրա առջևով անցնում է սև կատու։ Հավատալով վատ նշանին և վախենալով հետևանքներից՝ նա թեքվում է դեպի մյուս կողմը և ընկնում այնպիսի «արկածների» մեջ, ինչպիսին չէր էլ կարող պատկերացնել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Ֆիլատով – Տոլյա Կլյուկվին
- Տատյանա Պելտցեր – Դարյա Սեմյոնովնա
- Ռոման Բորովկով – Սլավա Օգոնկով
- Նինա Գրեբեշկովա – Սլավայի մայրը
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Վեսնիկ – կառավարիչ Մալինին
- Բորիս Նովիկով – ոստիկան
- Մարկ Պերցովսկի – բժիշկ հիվանդանոցում
- Սերգեյ Ֆիլիպով – տնային կառավարման հաշվապահ
- Սվետլանա Խարիտոնովա – բուժքույր Սերաֆիմա Անդրեևնա
- Վլադիմիր Սմիրնով – «Վոլգայի» վարորդը
- Վիոլետա Սեզեմովա – Իրինկա, Տոլյայի քույրը
- Վլադիմիր Պեշնյա
- Իգոր Տվերսկի
- Զոյա Վասիլկովա – շտապ օգնության բժիշկ
- Մ. Գլավյուկ – էպիզոդ
- Անատոլի Պրատկով – ճանապարհային ոստիկանության տեսուչ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Նոսով
- Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոնտ
- Գլխավոր օպերատոր՝ Բորիս Մոնաստիրսկի
- Նկարիչ՝ Մարիա Ֆատեևա
- Կոմպոզիտորներ՝ Անատոլի Լեպին, Մերաբ Պարցխալաձե
- Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Պլյացկովսկի
- հնչյունային օպերատոր՝ Ա. Մատվեենկո
- Ռեժիսոր՝ Ի. Սաֆարով
- Օպերատոր՝ Մ. Գոյխբերգ
- Խմբագիր՝ Ս. Ռուբինշտեյն
- Մոնտաժող՝ Վ. Իսաևա
- Դիմահարդարում՝ Ե. Սուխովայի
- Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Կուզմին, Մ. Կուպրիյանովա
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
- Մոսկվայի պիոներների պալատի երգի-պարի համույթի երգչախումբը ՝ Վ. Լոկտևի ղեկավարությամբ
- Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կուպերշմիդտ[2]
Ֆիլմը նկարահանվել է Վիննիցայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տոլյա Կլյուկվինի արկածները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Տոլյա Կլյուկվինի արկածները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տոլյա Կլյուկվինի արկածները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|