Տոլյա Կլյուկվինի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոլյա Կլյուկվինի արկածները
ռուս.՝ Приключения Толи Клюквина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Էյսիմոնտ
Սցենարի հեղինակՆիկոլայ Նոսով
ԴերակատարներՏատյանա Պելտցեր և Նինա Գրեբեշկովա
ՕպերատորԲենցիոն Մոնաստիրսկի
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին և Մերաբ Պարցխալաձե
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն67 րոպե

«Տոլյա Կլյուկվինի արկածները» (ռուս.՝ «Приключения Толи Клюквина»), խորհրդային ընտանեկան կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը 1964 թվականին[1]։ Հայտնի մանկագիր Նիկոլայ Նոսովի «Շուրիկը պապիկի մոտ» (1956), «Սաշա» (1938) և «Տոլյա Կլյուկվինի արկածները» (1961) պատմվածքների սինթեզ է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Տոլյա Կլյուկվինը քայլում է փողոցով և ճանապարհին տեսնում է «շարժվող» կրկնակոշիկ։ Իմանալով, որ կրկնակոշիկը պարանով կապել է մեկ այլ տղա՝ Սլավա Օգոնկովը, Տոլյան ծանոթանում է նրա հետ և հետագայում որոշում է կրկին այցելել նրան։ Ճանապարհին խաղալիք ատրճանակով վախեցնելով անծանոթ տատիկին (Տատյանա Պելտցեր)՝ Տոլյան հասնում է տուն։ Մի քիչ ավելի ուշ Տոլյան կրկին գնում է զբոսանքի։ Ճանապարհին նրա առջևով անցնում է սև կատու։ Հավատալով վատ նշանին և վախենալով հետևանքներից՝ նա թեքվում է դեպի մյուս կողմը և ընկնում այնպիսի «արկածների» մեջ, ինչպիսին չէր էլ կարող պատկերացնել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Ֆիլատով – Տոլյա Կլյուկվին
  • Տատյանա Պելտցեր – Դարյա Սեմյոնովնա
  • Ռոման Բորովկով – Սլավա Օգոնկով
  • Նինա Գրեբեշկովա – Սլավայի մայրը

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Վեսնիկ – կառավարիչ Մալինին
  • Բորիս Նովիկով – ոստիկան
  • Մարկ Պերցովսկի – բժիշկ հիվանդանոցում
  • Սերգեյ Ֆիլիպով – տնային կառավարման հաշվապահ
  • Սվետլանա Խարիտոնովաբուժքույր Սերաֆիմա Անդրեևնա
  • Վլադիմիր Սմիրնով – «Վոլգայի» վարորդը
  • Վիոլետա Սեզեմովա – Իրինկա, Տոլյայի քույրը
  • Վլադիմիր Պեշնյա
  • Իգոր Տվերսկի
  • Զոյա Վասիլկովա – շտապ օգնության բժիշկ
  • Մ. Գլավյուկ – էպիզոդ
  • Անատոլի Պրատկով – ճանապարհային ոստիկանության տեսուչ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Նոսով
  • Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոնտ
  • Գլխավոր օպերատոր՝ Բորիս Մոնաստիրսկի
  • Նկարիչ՝ Մարիա Ֆատեևա
  • Կոմպոզիտորներ՝ Անատոլի Լեպին, Մերաբ Պարցխալաձե
  • Երգի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Պլյացկովսկի
  • հնչյունային օպերատոր՝ Ա. Մատվեենկո
  • Ռեժիսոր՝ Ի. Սաֆարով
  • Օպերատոր՝ Մ. Գոյխբերգ
  • Խմբագիր՝ Ս. Ռուբինշտեյն
  • Մոնտաժող՝ Վ. Իսաևա
  • Դիմահարդարում՝ Ե. Սուխովայի
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ա. Կուզմին, Մ. Կուպրիյանովա
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Մոսկվայի պիոներների պալատի երգի-պարի համույթի երգչախումբը ՝ Վ. Լոկտևի ղեկավարությամբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կուպերշմիդտ[2]

Ֆիլմը նկարահանվել է Վիննիցայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]