Jump to content

Տղամարդկանց բռնաբարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնաբարության կամ այլ սեռական բռնության զոհերի մի մասը տղամարդիկ են։ Պատմականորեն բռնաբարությունը դիտվել և սահմանվել է որպես հանցագործություն, որը կատարվել է բացառապես կանանց նկատմամբ։ Այս համոզմունքը դեռ գոյություն ունի աշխարհի որոշ մասերում, սակայն տղամարդկանց բռնաբարությունն այժմ քրեական հանցագործություն է և քննարկման ավելի մեծ առարկա, քան անցյալում[1]։

Տղամարդկանց բռնաբարությունը դեռևս տաբու է և բացասական ենթատեքստ ունի հետերոսեքսուալ և նույնասեռական տղամարդկանց շրջանում[2][3]։ Հասարակությունը և ծառայություններ մատուցողները հաճախ տարբեր կերպ են արձագանքում արական սեռի զոհերին՝ կախված նրանց սեռական կողմնորոշումից և հանցագործների սեռից։ Տղամարդ-զոհերը կարող են դժվարանալ հայտնել սեռական բռնության մասին, որը նրանք ենթարկվել են, հատկապես ուժեղ տղամարդկային ավանդույթներ ունեցող հասարակություններում։ Նրանք կարող են վախենալ, որ մարդիկ կասկածի տակ կդնեն իրենց սեռական կողմնորոշումը և կպիտակեն նույնասեռական, հատկապես, եթե իրենց բռնաբարել է տղամարդը, կամ որ նրանք կարող են դիտվել որպես ոչ տղամարդ, քանի որ զոհ են եղել։

Շատ դեպքերում արական սեռի զոհերը փորձում են թաքցնել և ժխտել իրենց փորձառությունները, ինչպես կին զոհերը, եթե նրանք լուրջ ֆիզիկական վնասվածքներ չունենան։ Ի վերջո, արական սեռի զոհերը կարող են շատ աղոտ բացատրել իրենց տրամվաները, երբ նրանք դիմում են բժշկական կամ հոգեկան օգնության[4]։

Ռազմական բախումների ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց բռնաբարության տարածվածությունը գրանցվել է ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչպես օրինակ Կոնգոյում[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rabin, Roni Caryn (2012 թ․ հունվարի 23). «Men Struggle for Rape Awareness». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Rose E. Constantino, Patricia A. Crane, Susan E. Young Forensic Nursing: Evidence-Based Principles and Practice. — F.A. Davis, 2012-12-18. — 448 с. — ISBN 978-0-8036-3912-6
  3. «Comments of Dr Maeve Eogan and Deirdra Richardson in Modern Medicine, the Irish Journal of Clinical Medicine» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. International Journal of Men's Health, Vol 6, No 1, Spring 2007..
  5. Melhado, L. (2010). «Rates of Sexual Violence Are High in Democratic Republic of the Congo». International Perspectives on Sexual and Reproductive Health. 36 (4): 210. JSTOR 41038670.
  6. Autesserre, Séverine (2012). «Dangerous Tales: Dominant Narratives on the Congo and their Unintended Consequences». African Affairs. 111 (443): 202–222. doi:10.1093/afraf/adr080.