Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1951
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1]
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Կայքupt.al
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան (Ալբանիա)##
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան (Ալբանիա)
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, Ալբանիա
 Polytechnic University of Tirana Վիքիպահեստում

Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, հանրային համալսարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որն առաջարկում է ճարտարագիտական և համապատասխան բնագավառի դասընթացներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի ամենահին և մեծությամբ երկրորդ համալսարանն է Տիրանայի համալսարանից հետո։ Հիմնադրվել է 1951 թվականին, ունի մոտ 10000 ուսանողներ Ալբանիայից, Կոսովոյից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մոնտենեգրոյից։ Տիրանայի համալսարանի հետ միասին համարվում են Ալբանիայի ամենաազդեցիկ համալսարանները։ 2012 թվականին Ալբանիայի անկախության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի նախագահ Բույար Նիշանիի կողմից պարգևատրվել է կրծքանշանով[2]։ Համալսարանը հավատարմագրված է Բարձրագույն կրթության հավատարմագրման Ալբանիայի հանրային գործակալության կողմից (APAAHE)[3]:

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի 6 քոլեջ և 2 հետազոտական ինստիտուտներ[4]՝

  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[5]
  • Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ
  • Երկրաբանության և հանքային գործի ֆակուլտետ
  • Էլեկտրատեխնիկայի ճարտարագիտության ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
  • Ճարտարապետության և ուրբանիզացման ֆակուլտետ
  • Երկրագիտության ինստիտուտ
  • Էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ինստիտուտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. «Conference: "UPT at the 100th Anniversary of Independence». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  3. «APAAHE Official Website (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  4. «Fakultete dhe Institute». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  5. http://www.fti.edu.al Faculty of Information Technology

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։