Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան | |
|---|---|
| Տեսակ | համալսարան |
| Հիմնադրված է | 1951 |
| Անդամակցություն | Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Unica Network?[2] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Տիրանա |
| Կայք | upt.edu.al |
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, Ալբանիա | |
Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան, հանրային համալսարան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, որն առաջարկում է ճարտարագիտական և համապատասխան բնագավառի դասընթացներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի ամենահին և մեծությամբ երկրորդ համալսարանն է Տիրանայի համալսարանից հետո։ Հիմնադրվել է 1951 թվականին, ունի մոտ 10000 ուսանողներ Ալբանիայից, Կոսովոյից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մոնտենեգրոյից։ Տիրանայի համալսարանի հետ միասին համարվում են Ալբանիայի ամենաազդեցիկ համալսարանները։ 2012 թվականին Ալբանիայի անկախության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանն Ալբանիայի նախագահ Բույար Նիշանիի կողմից պարգևատրվել է կրծքանշանով[3]։ Համալսարանը հավատարմագրված է Բարձրագույն կրթության հավատարմագրման Ալբանիայի հանրային գործակալության կողմից (APAAHE)[4]:

Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 6 քոլեջ և 2 հետազոտական ինստիտուտներ[5]՝
- Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ[6]
- Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ
- Երկրաբանության և հանքային գործի ֆակուլտետ
- Էլեկտրատեխնիկայի ճարտարագիտության ֆակուլտետ
- Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ
- Ճարտարապետության և ուրբանիզացման ֆակուլտետ
- Երկրագիտության ինստիտուտ
- Էներգետիկայի, ջրի և շրջակա միջավայրի ինստիտուտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://www.unica-network.eu/wp-content/uploads/2025/06/UNICA-Leaflet-Template-V03_Jun-2025.pdf
- ↑ «Conference: "UPT at the 100th Anniversary of Independence». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «APAAHE Official Website (English)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Fakultete dhe Institute». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ http://www.fti.edu.al Արխիվացված 2011-03-10 Wayback Machine Faculty of Information Technology
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Universiteti Politeknik i Tiranes Արխիվացված 2013-03-16 Wayback Machine – Պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան» հոդվածին։ |
| ||||||
