Տիմոֆեյ Նեֆ
Տիմոֆեյ Նեֆ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1804[1][2][3] |
Ծննդավայր | Պյուսի, Püssi City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24 1876 (հունվարի 5 1877)[4][3] (72 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դրեզդենի կերպարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և տարածքների սեփականատեր |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Nikolai Bodarevsky? |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Carl Timoleon von Neff Վիքիպահեստում |
Տիմոֆեյ Անդրեևիչ Նեֆ (ռուս.՝ Тимофей Андреевич Нефф, Տիմոլեոն Կարլ ֆոն Նեֆ, գերմ.՝ Carl Timoleon von Neff, հոկտեմբերի 2 (14), 1804[1][2][3], Պյուսի, Püssi City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ[3] - դեկտեմբերի 24 1876 (հունվարի 5 1877)[4][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3]), պատմական ժանրի նկարիչ և դիմանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, գաղտնի խորհրդական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիմոֆեյ Անդրեևիչ Նեֆը ֆրանսիացի տնային դաստիարակչուհու անօրինական որդին է։ Սովորել է Դրեզդենի արվեստի ակադեմիայում՝ Հ. Հարթմանի և Հ. ֆոն Աուեի ղեկավարությամբ[6]։ Իր արվեստը կատարելագործել է Իտալիայում։ 1826 թվականին ժամանելով Սանկտ Պետերբուրգ՝ շուտով հռչակ է ձեռք բերել իր դիմանկարների և այլ աշխատանքների շնորհիվ։
Արժանացել է պալատական նկարչի (1832) և «նշանակված ակադեմիկոսի» կոչումների[7]։
1837 թվականին ճանապարհորդել է Ռուսական կայսրությունում՝ ժողովրդի տեսակներին ու կենցաղին ծանոթանալու համար։
1855 թվականից դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Ձմեռային պալատի փոքր եկեղեցու գեղանկարչական աշխատանքների, այդ թվում նաև «Խորհրդավոր ընթրիքի» համար արժանացել է ակադեմիկոսի կոչման[7]։
Բարձրացվել է ազնվականության աստիճանի (1844, դիպլոմ 1860), շնորհվել են մի շարք շքանշաններ և նվերներ։ «Տիմոֆեյ Անդրեևիչ» անունը նկարիչն ստացել է 1844 թվականին, երբ Նեֆին ազնվականություն է շնորհվել[8]։
Եղել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1846)։ Սուրբ Իսահակի տաճարի պատկերի համար արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչման։ Եղել է Գեղարվեստի ակադեմիայի պատմական նկարչության և դիմանկարչության 2-րդ աստիճանի պրոֆեսոր, Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդի անդամ (1855)[7]։ 1864 թվականից դարձել է Կայսերական Էրմիտաժի պատկերասրահի նկարների պահպանող՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆ. Ա. Բրունին[8]։ Արժանացել է 1-ին աստիճանի պրոֆեսորի կոչման (1865)[7]։
1860-ական թվականներին Ա. Վ. Գոլովնինի պատվերով Նեֆը Գուլինկի գյուղի եկեղեցու բեմի հետևում ստեղծել է Քրիստոսի հարության պատկերը, որի յուղաներկով նկարված պատճենը գտնվում էր Սերգիուսի վանքում[9]։ Իր ակադեմիական ոճի համար ստացել է «Ռուսական Ռաֆայել Մենգ» մականունը։
Տիմոֆեյ Նեֆը մահացել է 1876 թվականին։ Թաղված է Սմոլենսկի Լյութերական գերեզմանատանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հրեշտակ
-
Լողացողը
-
Օլսուֆևների երեխաների դիմանկարը
-
Իտալուհին երեխաների հետ
-
Իտալացի անապաստաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 4,2 https://bbld.de/0000000116511671
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Սոմով Ա. Ի. (1890–1907). «Նեֆ, Տիմոֆեյ Անդրեևիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 7,0 7,1 7,2 7,3 Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 139
- ↑ 8,0 8,1 Е. В. Иванова, Н. Ю. Николаева, А. А. Красновский «Большая иллюстрированная энциклопедии живописи». — Москва: ЗАО «ОЛМА Медиа Групп», 2011. — С. 375. — ISBN 978-5-373-03516-3
- ↑ Куликов Н. Н. Александр Васильевич Головнин, в его заботах о религиозно-нравственном просвещении в родовом селе Гулынки
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неф Тимофей Андреевич // Список гражданским чинам IV класса. Исправлен по 1-е июля 1862. — СПб.: Типография Правительствующего сената, 1862. — С. 870.
- Неф Тимофей Андреевич // Список гражданским чинам первых трех классов. Исправлен по 15-е октября 1876 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1876. — С. 353—354.
- Редакция журнала. Тимофей Андреевич Нефф, тайный советник, профессор живописи, † 24 дек. 1876 г. // Всемирная иллюстрация : журнал. — 1877. — Т. 17. — № 421. — С. 91.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 139. — 459 с.
- Սոմով Ա. Ի. (1890–1907). «Նեֆ, Տիմոֆեյ Անդրեևիչ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Նեֆ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1804 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1877 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ