Տիկնիկ (ֆիլմ 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկնիկ
անգլ.՝ The Boy
Երկիր ԱՄՆ
 Չինաստան
Ժանրսարսափ ֆիլմ և թրիլեր
Թեմաcover-up?[1], seclusion?[1], սոցիալական մեկուսացում և Անտեսում
Թվականփետրվարի 18, 2016[2], հունվարի 28, 2016[3] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորWilliam Brent Bell?
ՊրոդյուսերԹոմ Ռոզենբերգ և Ռոյ Լի
ԴերակատարներԼոուրեն Քոհեն, Ռուպերտ Էվանս, Ջիմ Նորթոն և Դիանա Հարդքասլ
ՕպերատորDaniel Pearl?
ԵրաժշտությունԲեր ՄակՔրիրի
ՄոնտաժԲրայան Բերդան
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունLakeshore Entertainment
Տևողություն97 րոպե
ՀաջորդBrahms: The Boy II?
Պաշտոնական կայքէջ

«Տիկնիկ» (անգլ.՝ The Boy), ռեժիսոր Ուիլյամ Բրենտ Բելլի և սցենարիստ Սթեյսի Մենիրի 2015 թվականին նկարահանած ամերիկյան սարսափ ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Լոուրեն Քոհենն ու Ռուպերտ Էվանսը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 10-ին Վիկտորիայում, Բրիտանական Կոլումբիա։ Ֆիլմը էկրաններին հայտնվեց «STX Entertainment»-ում 2016 թվականի հունվարի 22-ին։ Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվեց 2016 թվականի հունվարի 28-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական մի հարուստ ընտանիք իր որդու համար Գրետա անունով ամերիկացի դայակ է վարձում (Լոուրեն Քոհեն)։ Ժամանելուց հետո, վերջինս իմանում է, որ նրան վարձել են ճենապակյա տիկնիկ խնամելու համար։ Ծնողները տիկնիկին վերաբերվում են ինչպես կենդանի տղայի, համակերպվելու համար իրենց ութամյա տղայի մահվան հետ, որը մահացել է հրդեհի ժամանակ, այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին իր ութամյա ընկերուհու սպանության մեջ։

Այն բանից հետո, երբ նա անտեսում է խիստ պահանջված կանոնների ցանկը, տրված նրան թերթի վրա, նա սկսում է հասկանալ, որ տիկնիկը կենդանի է։ Համոզվելով, որ Բրամսի հոգին տանն է, Գրետան սկսում է խնամել նրան, կարդալ հեքիաթներ, երաժշտություն միացնել, համբուրել քնից առաջ։ Հոգու ներկայության ապացույցը նա ցույց է տալիս Մալկոլմին, որը շաբաթը մեկ անգամ ուտելիք է բերում։ Վերջինս հավատում է Գրետային։

Ավելի ուշ տուն է ժամանում Գրետայի նախկին ընկեր՝ Կոուլը, որի հետ վիճելուց հետո նա Ամերիկայից տեղափոխվեց Անգլիա։ Գիշերը մնալով տանը, Կոուլը արթնացնում է Գրետային, այն բանից հետո, երբ պատի վրա հայտնաբերում է արյունով գրված խնդրանք հեռանալու մասին։ Գրետայի հետ վիճելուց հետո նա ջարդում է տիկնիկը։ Պատերից այն կողմ աղմուկ է առաջանում, հայելին փլվում է ջարդուփշուր լինում և պատի անցքից հայտնվում է իսկական մեծահասակ Բրամսը տիկնիկի դիմակով։ Այդ ողջ ժամանակի ընթացքում նա ապրում էր այդ տանը։ Բրամսը սպանում է Կոուլին, հետո հետապնդում է Գրետային և Մալկոլմին։ Նա հասնում է Մալկոլմին և զրկում է նրան գիտակցությունից, Գրետան փախչում է, բայց հետո վերադառնում է, վերցնում է սառույց ջարդելու դանակ և գնում Բրամսին քնեցնելու, վերջինս հավատում է, պառկում և խնդրում հաբուրել քնելուց առաջ։ Գրետան համաձայնվում է, բայց թեթևակի համբույրից հետո Բրամսը բռնեց նրան ուժով։ Վեճ է բռնկվում, որի ընթացքում Գրետային հաջողվում է խփել Բրամսին դանակով, ինչից հետո նա գտնում է Մալկոլմին և նրանք հեռանում են։

Ֆիլմը վերջանում է կադրերով, թե ինչպես ինչ-որ մեկը (հավանաբար կենդանի մնացած Բրամսը) վերանորոգում է կոտրված տիկնիկը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լոուրեն Կոեն Գրետա
Ռուպերտ Էվանս Մալկոլմ
Ջեյմս Նորտոն Պարոն Գիլշայր
Դիանա Խարդկեսլ Տիկին Գիլշայր
Բեն Ռոբսոն Կոուլ
Ջեյմս Ռասսելլ Մեծ Բրամս
Ջետտ Կլինե Փոքրիկ Բրամս

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման խումբը պաշտոնապես անցավ ֆիլմի նկարահանումներին 2015 թվականի մարտի 10 Վիկտորիայում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)[4].:

Նկարահանումմները տեղի են ունեցել Քրեյգդարրոչ Քաստլ դղյակում, Վիկտորիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]