Տիգրան Ուրղանջյան
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1924[1] |
---|---|
Ծննդավայր | Սուշեհիրի գավառակ |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1984[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1967) |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Տիգրան Գառնիկի Ուրղանջյան (դեկտեմբերի 25, 1924[1], Սուշեհիրի գավառակ - հոկտեմբերի 11, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967): ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ուրղանջյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 25-ին, Արևմտյան Հայաստանի Սիվազի մարզի Սուշեհրի քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1950 թվականից աշխատել է ՀՍԽՀ ԳԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1968 թվականից՝ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների փոխհատուցողահարմարվողականության լաբորատորիայի վարիչ, 1975-1984 թվականներին՝ նաև փոխտնօրեն[2]։
Գիտական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի վնասված ֆունկցիաների մեխանիզմների նյարդահումորալ կարգավորման պարզաբանման հասակային և տեսակային առանձնահատկություններին, ողնուղեղային շոկին, ենթակեղևային գոյացությունների ու սիմպաթիկա-ադրենալային համակարգի դերի պարզաբանման, ինչպես նաև նյարդային համակարգի պլաստիկության հարցերին[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1984 թվականի հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1982):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Возрастные особенности компенсаторного восстановления функций, Е., 1973․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Editorial, Board (1984) Biological Journal of Armenia / Биологический журнал Армении, Тигран Гарникович Урганджян / Հայաստանի կենսաբանական հանդես, ՀՍՍՀ ԳԱ, 37 (11). p. 992. ISSN 0366-5119 Արխիվացված 2017-05-12 Wayback Machine
|