Տիգրան Հոնենց եկեղեցի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիգրան Հոնենց եկեղեցի
| |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին | |
Տեղադրություն | Այրարատ, Անի |
Աշխարհ | Այրարատ |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Տիգրան Հոնենց |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Գմբեթակիր սրահ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯO |
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի կամ Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է Տիգրան Հոնենց անունով հարուստ առևտրականի կողմից։ Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1251 թ.։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքինից գմբեթակիր ուղղանկյուն նախագիծը հիշեցնում է Անիի Մայր տաճարը, սակայն ավելի փոքր չափսերով է։ Ներսի պլանը տարբեր է և նմանեցվում է միջնադարի ուշ շրջանի մյուս եկեղեցիների նախագծերին։ Պատկանում է այն տեսակին, որը երբեմն կոչվել է «գմբեթակիր սրահ», երեք բաժինների բաժանված միակ նավի կենտրոնական հատվածի վրա գմբեթ կա։ Բաղեղի միջից ի հայտ եկող իրական կամ էլ մտացածին կենդանիների պատկերներով քանդակները զարդարում են խոյակները, որոնք գտնվում են կամարների շարքերի միջև։ Սրանք զարդարված ժապավեն են կազմում, որը ամբողջությամբ փաթաթում է շինությունը։ Նման կամարների շարք և ժապավեն կա նաև ճակատի շուրջը։ Ժապավենի վերևում մի ժապավեն ևս կա, որը զարդարված է երկրաչափական ռելիեֆներով։ Եկեղեցու առջև կանգնած է հետագայում ավելացված գավիթը, որն այժմ բավական ավերված վիճակում է։ Երկու կողմից բաց է, հյուսիսային ծայրում մի մատուռ է եղել։ Գավիթի կամարապատ բաց տարածությունները շեշտված են գեղեցիկ փորագրված կեռագիծ ռելիեֆներով և նստեցված են սյուների խոյակների վրա, որոնք նման են ժամանակի մուսուլմանական կառույցներին։ Գավիթի ներսը պատված է եղել որմնանկարներով։ Եկեղեցին այժմ մասամբ վերականգնված է։ [փա՞ստ]
Որմնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին հատվածն ամբողջությամբ ծածկված է որմնանկարներով, որոնք արված են եկեղեցու հետ միաժամանակ։ Որմնանկարների երկու հիմնական թեմաներն են՝ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կյանքը։ Գմբեթի տակ տեղ են գտել Սուրբ Մարիամի և տասներկու առաքյալների, Հիսուսի կիսանդրին տեղափոխող չորս հրեշտակների և Հիսուսի՝ երկինք համբարձման պատկերները, որոնք եղծված են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցու գմբեթը
-
Արևմտյան ճակատ
-
Ղազարոսի հարությունը