Տիգրան Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Հախնազարյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1987(1987-04-18) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Հայաստան Կոտայք

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2004:

Տիգրան Հախնազարյան (ապրիլի 18, 1987(1987-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի պաշտպան, որը հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հախնազարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է 17 տարեկան հասակում, երբ խաղում էր Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբի կազմում։ Առաջին իսկ մրցաշրջանին ակումբի կազմում անցկացրել է 8 խաղ։ 2006 թվականին, ֆինանսական խնդիրների պատճառով, «Կոտայք» ֆուտբոլային ակումբը կազմալուծվում է՝ թողնելով ֆուտբոլիստներին ծանր վիճակում, քանի որ առաջնությանը մասնակից ակումբները արդեն ավարտել էին համալրման գործընթացը։ Այդ մրցաշրջանում անգործության մատնվելով՝ Հախնազարյանը տեղափոխվում է «Բանանց» ֆուտբոլային ակումբ։ Բայց այդ մրցաշրջանը ավելի լավը չէր, քան նախորդը, քանի որ գավաթային մրցաշարում «Բանանց-2» ֆուտբոլային ակումբի կազմում անցկացնում է ընդամենը մեկ խաղ։

2008 թվականին հայտնվում է Ուլիս ֆուտբոլային ակումբում։ Առաջին երկու մրցաշրջաններին Հախնազարյանը հանդես է գալիս Սևադա Արզումանյանի կազմած սխեմայով։ 2010 թվականից տեղափոխվում է հիմնական կազմ։ Նույն մրցաշրջանին նորամուտ է կատարել եվրոգավաթներում՝ խաղալով երկու խաղային մենամարտ «Բնեյ Իեգուդա» ֆուտբոլային ակումբի դեմ, որոնք ավարտվել են վերջիններիս նվազագույն գերազանցությամբ՝ 0:1 հաշվով[1]։ Նաև երկու մրցաշրջան անընդմեջ առաջնությունում դարձել է բրոնզե մրցանակակիր։ 2011 թվականը Հախնազարյանի համար դառնում է հաղթական։ «Ուլիս» ֆուտբոլային ակումբը ընդմիջումով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և պատմության մեջ առաջին անգամ դառնում Հայաստանի չեմպիոն։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 7-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Մրցաշար Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոտայք 2004 8 0 3 0 - - 11 0
2005 ? ? ? ? - - ? ?
Ընդամենը 8 0 3 0  —  — 11 0
Բանանց-2 ՖԱ 2007 0 0 1 0 - - 1 0
Ընդամենը 0 0 1 0  —  — 1 0
Շենգավիթ 2008 4 1 0 0 - - 4 1
2009 1 0 - - - - 1 0
Ընդամենը 5 1 0 0  —  — 5 1
Ուլիս 2008 14 0 4 0 - - 18 0
2009 7 0 1 0 - - 8 0
2010 22 0 1 0 2 0 25 0
2011 27 0 8 0 2 0 37 0
2012/13 18 0 0 0 2 0 20 0
Ընդամենը 88 0 14 0 6 0 108 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 101 1 18 0 6 0 125 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Протокол матча «Бней Иегуда» — «Улисс»» (ռուսերեն). Soccerway.com. 01.07.2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 12.11.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]