Տիգրան Հախնազարյան
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 18, 1987 (37 տարեկան) | |||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 176 սանտիմետր | |||||
Դիրք | պաշտպան | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2004: |
Տիգրան Հախնազարյան (ապրիլի 18, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի պաշտպան, որը հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հախնազարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է 17 տարեկան հասակում, երբ խաղում էր Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբի կազմում։ Առաջին իսկ մրցաշրջանին ակումբի կազմում անցկացրել է 8 խաղ։ 2006 թվականին, ֆինանսական խնդիրների պատճառով, «Կոտայք» ֆուտբոլային ակումբը կազմալուծվում է՝ թողնելով ֆուտբոլիստներին ծանր վիճակում, քանի որ առաջնությանը մասնակից ակումբները արդեն ավարտել էին համալրման գործընթացը։ Այդ մրցաշրջանում անգործության մատնվելով՝ Հախնազարյանը տեղափոխվում է «Բանանց» ֆուտբոլային ակումբ։ Բայց այդ մրցաշրջանը ավելի լավը չէր, քան նախորդը, քանի որ գավաթային մրցաշարում «Բանանց-2» ֆուտբոլային ակումբի կազմում անցկացնում է ընդամենը մեկ խաղ։
2008 թվականին հայտնվում է Ուլիս ֆուտբոլային ակումբում։ Առաջին երկու մրցաշրջաններին Հախնազարյանը հանդես է գալիս Սևադա Արզումանյանի կազմած սխեմայով։ 2010 թվականից տեղափոխվում է հիմնական կազմ։ Նույն մրցաշրջանին նորամուտ է կատարել եվրոգավաթներում՝ խաղալով երկու խաղային մենամարտ «Բնեյ Իեգուդա» ֆուտբոլային ակումբի դեմ, որոնք ավարտվել են վերջիններիս նվազագույն գերազանցությամբ՝ 0:1 հաշվով[1]։ Նաև երկու մրցաշրջան անընդմեջ առաջնությունում դարձել է բրոնզե մրցանակակիր։ 2011 թվականը Հախնազարյանի համար դառնում է հաղթական։ «Ուլիս» ֆուտբոլային ակումբը ընդմիջումով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և պատմության մեջ առաջին անգամ դառնում Հայաստանի չեմպիոն։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերի 7-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Մրցաշար | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կոտայք | 2004 | 8 | 0 | 3 | 0 | - | - | 11 | 0 |
2005 | ? | ? | ? | ? | - | - | ? | ? | |
Ընդամենը | 8 | 0 | 3 | 0 | — | — | 11 | 0 | |
Բանանց-2 ՖԱ | 2007 | 0 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 |
Ընդամենը | 0 | 0 | 1 | 0 | — | — | 1 | 0 | |
Շենգավիթ | 2008 | 4 | 1 | 0 | 0 | - | - | 4 | 1 |
2009 | 1 | 0 | - | - | - | - | 1 | 0 | |
Ընդամենը | 5 | 1 | 0 | 0 | — | — | 5 | 1 | |
Ուլիս | 2008 | 14 | 0 | 4 | 0 | - | - | 18 | 0 |
2009 | 7 | 0 | 1 | 0 | - | - | 8 | 0 | |
2010 | 22 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 25 | 0 | |
2011 | 27 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 37 | 0 | |
2012/13 | 18 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 20 | 0 | |
Ընդամենը | 88 | 0 | 14 | 0 | 6 | 0 | 108 | 0 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 101 | 1 | 18 | 0 | 6 | 0 | 125 | 1 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուլիս»
- 2011 թվական Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
- 2009 և 2010 Հայաստանի չեմպիոնատի բրոնզե մեդալակիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Протокол матча «Бней Иегуда» — «Улисс»» (ռուսերեն). Soccerway.com. 01.07.2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 12.11.2012-ին.