Սևադա Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Football pictogram.svg
Սևադա Արզումանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սևադա Հակոբի Արզումանյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1969 (51 տարեկան)
Ծննդավայր , Հայաստան
Հասակ 176 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվող (նախկինում կիսապաշտպան)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988—1990
1991
1992
1992—1996
1996
1996—1997
1997
1997—1998
1999
1999—2002
Արարատ-2
Սպիտակ
Կիլիկյա
Արարատ (Երևան)
Կոտայք
ԲԿՄԱ (Երևան)
Վան
Էրեբունի-ԱՍՍ
Ղարաբաղ (Երևան)
Էվարտնոց-ԱԱԼ
90 (5)
27 (6)
22 (9)
86 (19)
3 (1)
7 (0)
8 (2)
29 (13)
14 (2)
60 (12)
Մարզչական կարիերա
2003
2004
2006
2006—2007
2007—2008
2008—2012
200?—2010
2012—2014
Արարատ (Երևան)
Արարատ (Երևան)
Ուլիս
Դինամո (Երևան)
Ուլիս
Ուլիս
Հայաստան (մինչև 19)
Գանձասար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սևադա Յակովի (Հակոբի) Արզումանյան (24 մայիսի 1969 թվական), Հայկական ԽՍՀ-ի և ԽՍՀՄ-ի հայտնի ֆուտբոլիստ։ 2008-2012 թվականներին գլխավորել է «Ուլիսը»։ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլը եղել է «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչը։

Մարզչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկզբնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո Արզումանյանը սկսեց գլխավորել Երևանի «Արարատ» ակումբը։ Նրա մարզչական կարիերան «Արարատում» ավարտվում է ճգնաժամի պատճառով։ 2004 թվականին «Արարատը» միավորվեց Կապանի Լերնագորցի հետ։ Լերնագորց-Արարատ անվանումով ակումբը մտավ Հայաստանի 2004 թվականի առաջնության մեջ։ Առաջին մրցաշրջանից հետո ակումբի անվան առաջին մասը հանեցին և մնաց «Արարատ»։ Սակայն վեհափառ ակումբը երբեք ճնշող խաղ չէր ցուցադրում։ Երիտասարդ մասնագետ Արզումանյանի գլխավորությամբ, «Արարատը» կարող էր զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, սակայն վերջին մի քանի խաղերը հաջողությամբ չանցկացնելու պատճառով զրկվեց մրցանակային տեղից։ Արդյունքում «Արարատը» զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Արզումանյանը հեռացավ ակումբից։ Որոշ ժամանակ հանգստանալուց հետո տեղափոխվեց Ուլիս։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո լքում է ակումբը։ Հենց այդ տարի ընդունում է Երևանի «Դինամոյի» հրավերը։ Դինամոացիները առաջնության միակ հավակնորդն էին, որոնք կարող էին մասնակցել առաջին առաջնությանը։ Արդյունքում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը և միացավ առաջնությունում հանդես եկող մեծ ակումբներին, սակայն ակումբը կործանվեց։

«Ուլիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզումանյանը կրկին վերադարձավ Երևանի «Ուլիս», այս անգամ արդեն Սուրեն Բարսեղյանի օգնական։ 2008 թվականի գարնանը մամուլի ասուլիսում հանդես եկավ հայտարարությամբ․ գլխավոր մարզիչ, նրա օգնական, ակումբի նոր անձ։ Ակումբի նոր անձանց մեձ կար նաև Արզումանյանը։ Առաջին 4 տուրերում՝ ակումբը 3 պարտություն կրեց, և ակումբը Բարսեղյանին ուղարկեց հանգստի։ Նրա փոխարեն աշխատանքի անցավ Արզումանյանը։ Հենց այդ տարի «Ուլիսը» խաղաց իր հնարավորությունների սահմանում, և տեղ զբաղեցրեց առաջնության աղյուսակում։ Իսկ արդեն 2009 թվականին, Արզումանյանի ակումբը առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[1]։ Ընդ որում 3-րդ հորիզոնական ակումբը բարձրացավ վերջին երկու տուրից առաջ։ Ավելին, մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչվեց «Ուլիսի» հարձակվող Արթուր Քոչարյանը։ 2010 թվականի սկզբին ակումբը նոր ֆուտբոլիստներ գնեց։ Ակումբը՝ մարտի 22-ին տեղի ունեցավ մամլո ասուլիսում ներկայացրեց նոր մասնտիրոջը, ակումբի ավագին և նոր ֆուտբոլիստներին[2][3]։ Արզումանյանը իր ակումբի կազմում անցկացրեց երկու հաղթական խաղ։ Այդ մրցաշրջանում ակումբը կատարեց իր առջև դրված խնդիրները և առաջնությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Իսկ հաջորդ մրցաշրջանի վերջում Արզումանյանի ակումբը դարձավ առաջնության հաղթող և ընդհատեց «Փյունիկի» հաղթական շարքը։

Սակայն հաջորդ մրցաշրջանը Արզումանյանի համար լավ ավարտ չունեցավ։ Ակումբը առաջին իսկ տուրից սկսեց վատ հանդես գալ։ 18-րդ տուրից հետո ակումբը զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը։ Հերթական մարզումից հետո, Արզումանյանը որոշեց հեռանալ ակումբից։ Առաջինը այդ մասին իմացավ ակումբի ֆուտբոլիստներից մեկը, իսկ հետո դրա մասին իմացավ ակումբի ղեկավարությունը[4]։ Դիմումը գոհացրեց ակումբի ղեկավարությանը և Արզումանյանը հեռացավ աշխատանքից։ Նա դարձավ ակումբի տեխնիկական մասի ղեկավարը։ Գլխավոր մարզիչ նշանակվեց «Շենգավիթ» ակումբի մարզիչ Կարեն Բարսեղյանը[5].

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • որպես ֆուտբոլիստ:
  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի առաջնության չեմպիոն: 1993, 1995
    • Բրոնզե մրցանակակիր Հայաստանի առաջնություն : 1994
    • Հայաստանի գավաթի հաղթող: 1993, 1994, 1995
  • Հայաստան «Էրեբունի»
    • Բրոնզե մրցանակակիր Հայաստանի առաջնություն : 1998
  • Հայաստան «Էվարտոնեց-ԱԼԼ»
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնություն : 2001
    • Եզրափակչի մասնակիցՀայաստանի գավաթ: 2000, 2002
  • որպես մարզիչ:
  • Հայաստան «Ուլիս»
    • Հայաստանի չեմպիոն : 2011
    • Բրենզե հաղթողՀայաստանի չեմպիոն : 2009, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]