Տերունական պատկեր
Արտաքին տեսք
Տերունական պատկեր, Տնօրինական պատկեր, Քրիստոսի մարդեղությանը նվիրված պատկերները, որոնք ընդգրկում են Քրիստոսի ծննդյան ցիկլը, հրաշքները, առակները և չարչարանքները։ Ավելի նեղ իմաստով տերունական պատկերը գործածվում են Քրիստոսի հետ կապված տոները ներկայացնող պատկերների համար։ Տերունական պատկերների թեմաներ են՝ «Ծնունդ», «Մկրտություն», «Ոտնլվա», «Մուտք Երուսաղեմ», «Ղազարոսի հարությունը», «Խաչելություն», «Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ», «Համբարձում», «Պայծառակերպություն», «Դժոխքի ավերումը», «Հոգեգալուստ» և այլն։ Տարբեր ժամանակների, երկրների ու դպրոցների ստեղծած որմնանկար, մանրանկար և այլ պատկերներում այդ հիմնական թեմաների թիվը տատանվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 689)։ |