Jump to content

Տեր Դանիել Տեր-Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեր Դանիել Տեր-Դանիելյան
Ծնվել է1873
Մահացել է1954

Տեր Դանիել Տեր-Դանիելյան (1873 - 1954), Ապարանի հերոսամարտի մասնակից։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաճանաչ է դարձել հոր՝ Տեր Ղևոնդի մոտ։ Սովորել է Արագած գյուղի ծխական դպրոցում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1899 թվականին վերադարձել է գյուղ, ամուսնացել։ 1908 թվականին, հոր մահից հետո, ձեռնադրվել է քահանա։ Կրթված ու հարգված անձ է եղել։ Թիֆլիսից ստացել և գյուղացիների համար կարդացել է «Մշակ» և «Հորիզոն» թերթերը։

Գյուղի ջոկատի հրամանատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսի 18-ին, Ապարանի գավառամասի տարածք թուրքերի ներխուժման նախօրյակին, գավառամասի վարչական ու հոգևոր առաջնորդներից ինքնապաշտպանական ջոկատ կազմելու հրաման է ստացել։ Մայիսի 19-ին քահանայական հագուստի փոխարեն հագել է զինվորական համազգեստ, գյուղի կենտրոնում հավաքել է բնակչությանը և դրել պաշտպանության խորհրդի կոչով՝ զինվորագրվելու և Ապարանն ու Երևանը պաշտպանելու առաջարկով։ Համագյուղացիներից կազմել է 150 հոգանոց ջոկատ և նույն օրվա կեսօրին շարժվել Ապարան գյուղ։ Մայիսի 22-29-ին Արագած գյուղի ջոկատը, որ հետագա օրերին նույնպես համալրվել է, մասնակցել է Ապարանի հերոսամարտին ռազմաճակատի կենտրոնական հատվածի ուղղությամբ։ Ջոկատի հրամանատար քահանան նույնպես մասնակցել է մարտական գործողություններին և անձնական օրինակով ոգևորել համագյուղացիներին։

Հաղթանակից հետո գյուղում շարունակել է իր քահանայական գործունեությունը մինչև 1929 թվականը։ 1929-1952 թվականներին եղել է Օշական գյուղի քահանան։