Տետրախորդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տետրախորդ, (հին հունարեն՝ τετράχορδον, բառացի՝ քառալար, կազմված է τετρά- — չորս և χορδή — լար բառերից, լատին․՝ tetrachordum), կվարտայի դիապազոնով քառաստիճան հնչյունաշար։ Բնական մաժոր և մինոր լադերի հնչյունաշարերում գոյանում են 4 տարբեր կառուցվածքի տետրախորդներ, որոնք անվանում են հին հունական երաժշտության տեսությունից վերցրած անուններով՝ իոնական, դորիական, փռյուգիական և լիդիական։ Հարմոնիկ լադերում գոյանում է նաև մեծացված սեկունդա պարունակող տետրախորդ, որն անվանում են հարմոնիկ տետրախորդ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տետրախորդն ընկած էր բոլոր հին հունական հնչունաշարերի հիմքում, ընդհուպ մինչև երկօկտավային ամբողջական համակարգում։ Տետրախորդի ծայրամասային (անշարժ) տոները կոչվում են հեստոտամներ, միջանկյալները (փոփոխվող կախված մելոսայի սեռից)՝ կինումեններ։
Դասական նոտագրությունում տետրախորդների հիմնական տեսակները կարելի է պայմանականորել ներկայացնել այսպես.
Այդ նույն տետրախորդները գրի են առնվում նաև հետևյալ կերպ.
Կազմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տետրախորդը կոչվում է ներքևի, երկրորդը՝ վերևի տետրախորդ։ Նրանց միջև ընկած մեծ սեկունդան անվանում են բաժանող տոն։ Բնական մաժոր գամման կազմված է 2 միանման՝ իոնական տետրախորդներից։ Բնական մինոր, ինչպես և հարմոնիկ և մեղեդային մաժոր և մինոր գամմաները կազմված են երկուական տարբեր տետրախորդներից։ Մաժոր և մինոր լադերի հնչյունաշարը բազկացուցիչ մասերի բաժանելիս այն դիտում են նաև որպես ներքևի պենտակորդի (5 հաջորդական աստիճանների շարքի) և վերևի տետրախորդի միակցում։ Ներքևի պենտակորդն էական է նրանով, որ իր մեջ ընդգրկում է լադի հիմնական հնչյունի հետ կվինտային օբերտոնը, որը հիմնական հնչյունի հետ միասին կազմում է լադի հիմքը, և բոլոր 3 կայուն հնչյունները, որոնք հարմոնիկ առումով դրսևորում են այդ լադի մաժոր կամ մինոր տոնիկան։ Վերևի տետրախորդը որոշում է լադի բնական, հարմոնիկ կամ մեղեդային տեսակը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտության տեսության դասագիրք
- Chalmers, John H. Jr. (1993). Divisions of the Tetrachord. Hanover, NH: Frog Peak Music. ISBN 0-945996-04-7 Chapter 6, Page 103
- Холопов Ю. Н. Гармония. Теоретический курс. М., 2003.
- Музыкально-теоретические системы. Учебник для музыкальных вузов. М., 2006.
- Лебедев С. Н. Древнегреческие лады // Большая российская энциклопедия. Т.9.- М., 2007, с.333-334.