Տետրախորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդիական դիատոնիկ տետրախորդ։ scale degree 4-scale degree 3-scale degree 2-scale degree 1 (F-E-D-C) Play .

Տետրախորդ, (հին հուն․՝ τετράχορδον, բառացի՝ քառալար, կազմված է τετρά- — չորս և χορδή — լար բառերից, լատ.՝ tetrachordum), կվարտայի դիապազոնով քառաստիճան հնչյունաշար: Բնական մաժոր և մինոր լադերի հնչյունաշարերում գոյանում են 4 տարբեր կառուցվածքի տետրախորդներ, որոնք անվանում են հին հունական երաժշտության տեսությունից վերցրած անուններով՝ իոնական, դորիական, փռյուգիական և լիդիական։ Հարմոնիկ լադերում գոյանում է նաև մեծացված սեկունդա պարունակող տետրախորդ, որն անվանում են հարմոնիկ տետրախորդ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տետրախորդն ընկած էր բոլոր հին հունական հնչունաշարերի հիմքում, ընդհուպ մինչև երկօկտավային ամբողջական համակարգում: Տետրախորդի ծայրամասային (անշարժ) տոները կոչվում են հեստոտամներ, միջանկյալները (փոփոխվող կախված մելոսայի սեռիցկինումեններ:

Դասական նոտագրությունում տետրախորդների հիմնական տեսակները կարելի է պայմանականորել ներկայացնել այսպես.

Tetrachorda.jpg

Այդ նույն տետրախորդները գրի են առնվում նաև հետևյալ կերպ.

Tetrachordb.jpg

Կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիական տետրախորդ scale degree 4-scale degree 3- scale degree 2- scale degree 1 (g-f-e-d) Play .

Առաջին տետրախորդը կոչվում է ներքևի, երկրորդը՝ վերևի տետրախորդ։ Նրանց միջև ընկած մեծ սեկունդան անվանում են բաժանող տոն։ Բնական մաժոր գամման կազմված է 2 միանման՝ իոնական տետրախորդներից։ Բնական մինոր, ինչպես և հարմոնիկ և մեղեդային մաժոր և մինոր գամմաները կազմված են երկուական տարբեր տետրախորդներից։ Մաժոր և մինոր լադերի հնչյունաշարը բազկացուցիչ մասերի բաժանելիս այն դիտում են նաև որպես ներքևի պենտակորդի (5 հաջորդական աստիճանների շարքի) և վերևի տետրախորդի միակցում։ Ներքևի պենտակորդն էական է նրանով, որ իր մեջ ընդգրկում է լադի հիմնական հնչյունի հետ կվինտային օբերտոնը, որը հիմնական հնչյունի հետ միասին կազմում է լադի հիմքը, և բոլոր 3 կայուն հնչյունները, որոնք հարմոնիկ առումով դրսևորում են այդ լադի մաժոր կամ մինոր տոնիկան։ Վերևի տետրախորդը որոշում է լադի բնական, հարմոնիկ կամ մեղեդային տեսակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտության տեսության դասագիրք
  • Chalmers, John H. Jr. (1993). Divisions of the Tetrachord. Hanover, NH: Frog Peak Music. ISBN 0-945996-04-7 Chapter 6, Page 103
  • Холопов Ю. Н. Гармония. Теоретический курс. М., 2003.
  • Музыкально-теоретические системы. Учебник для музыкальных вузов. М., 2006.
  • Лебедев С. Н. Древнегреческие лады // Большая российская энциклопедия. Т.9.- М., 2007, с.333-334.