Jump to content

Տեառնընդառաջի եկեղեցի (Ալեքսանդրովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեառնընդառաջի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
 Church of the presentation of Jesus Christ at the Temple (Rostov-on-Don) Վիքիպահեստում
sretenye-rostov.cerkov.ru

Տեառնընդառաջի եկեղեցի (ռուս.՝ Церковь Сретения Господня), ուղղափառ տաճար Ալեքսանդրովկա գյուղում (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարսկի շրջանի մի մասը, Ռոստովի մարզ, Ռուսաստան)։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Հասցեն՝ 344048, ք. Դոնի Ռոստով, Դետսկայա փողոց, 124 (Ալեքսանդրովկա)։

1777 թվականին Դոնի Ռոստով քաղաքի մոտ հիմնադրվեց Ալեքսանդրովկա ստանիցան, որոշ ժամանակ անց այնտեղ տեղափոխվեցին Դիմիտրի Ռոստովցու ամրոցի կազակները։ Ամրոցում նրանք աղոթում էին Միքայել Հրեշտակապետ գնդային եկեղեցում։

1778 թվականի վերաբնակեցումից հետո Միքայել Հրեշտակապետ եկեղեցին նույնպես որոշեցին տեղափոխել Ալեքսանդրովկա ստանիցա։ 1800 թվականին տաճարին կցակառուցվեց քարե զանգակատուն, որը փոխարինեց փայտե հին զանգակատանը։ Իսկ խարխլված եկեղեցին վերակառուցվեց։ Այն դրեցին քարե հիմքի վրա։ 1800 թվականի սեպտեմբերի 29-ին եկեղեցին օծվեց։

1896 թվականին հին եկեղեցին քանդեցին և կառուցեցին տաճարի քարե շենք։ Ներկա պահին չի պահպանվել նաև այս եկեղեցին։

Ալեքսանդրովկա ստանիցայում, բացի Միքայել Հրեշտակապետ եկեղեցուց, կար նաև Տեառնընդառաջի փայտե եկեղեցի։

20-րդ դարի սկզբին Տեառնընդառաջի եկեղեցին խարխլվել էր, և որոշվեց գումար հավաքել՝ նոր եկեղեցի կառուցելու նպատակով։ 1905 թվականին ծխի անդամները ճարտարապետ Վասիլևի նախագծով նոր տաճար կառուցելու խնդրագիր ներկայացրին։ Եկեղեցին սկսեցին կառուցել 1907 թվականին։

Տեառնընդառաջի եկեղեցու պատկերակալը

Նոր տաճարը կառուցվեց և օծվեց 1911 թվականին։ Կառուցված տաճարի ճարտարապետությունը պահպանում է Դոնի երկրամասի համար ավանդական սխեման. գլխավոր արևմտյան մուտքի վերևում տաճարի զանգակատունն է, սեղանատունը գտնվում է զանգակատան և հիմնական քառանիստ ծավալի միջև։ Տաճարի կողքերին կցակառուցված են կողմնասեղանները, որոնք թմբուկների վրա ունեն գմբեթներ։

Տեառնընդառաջի տաճարը փակվել է 1930-ական թվականներին, նրա տարածքը վերածվել է պահեստի։ 1943 թվականին տաճարում վերսկսվել են ծիսակատարությունները։

Ներկայումս սա գործող տաճար է։ Նրա գմբեթը ներկված է կապույտ, վրան վեր են խոյանում ոսկեզօծ ուղղափառ խաչերը։ Կողմնային գմբեթները ևս ոսկեզօծված են։

Տաճարին կից գործում են կիրակնօրյա դպրոցը և երիտասարդական բաժինը։

Հոգևորականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեառնընդառաջի տաճարի հովիվն է հարավարևելյան շրջանի գործակալ, քահանա Ալեքսեյ Իվանովիչ Օսյակը[1]։

Արտաքին պատկերներ
Տեառնընդառաջի եկեղեցու ժամանակակից տեսքը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]