Jump to content

Տե Ումանիբոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տե Ումանիբոնգ
Տեսակթանգարան
Երկիր Կիրիբատի
Քարտեզ
Քարտեզ

Տե Ումանիբոնգ կամ Կիրիբատիի ազգային մշակութային կենտրոն և թանգարան (անգլ.՝ Te Umanibong, նաև՝ Te Umwanibong[1] կամ՝ Kiribati Cultural Museum, Kiribati Museum and Cultural Centre), ազգաբանական թանգարան Կիրիբատիի Թարավա աթոլում՝ Բիկենիբու քաղաքում։ Հավաքածուում տեղ են գտել մշակութային և պատմական արժեք ներկայացնող արտեֆակտներ և այլ առարկաներ[2][3], որոնց ընդհանուր թվաքանակը հասնում է 250-ի։ Կան նաև այլ հավաքածուներ ու ցուցանմուշներ։ Կիրիբատիի հանրապետության միակ թանգարանն է։ Անվանումը՝ uma ni bong, կիրիբատիերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «աստղային տուն»[4]։ Գործում է Կիրիբատիի հանրապետության ներքին գործերի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։ Բիկենիբու քաղաքի կենտրոնում զբաղեցնում է մեկուկես հեկտար տարածք։ Բաղկացած է գլխավոր մասնաշենքից և երկու օժանդակ շինություններից։

Թանգարանի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 1971 թվականին; Գաղափարը ծագել է Սուվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած համաժողովից հետո[5]։ Այն իրագործելու նպատակով 1973 թվականին հիմնվել է Tungavalu ընկերությունը՝ տեղացիների և սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ[6]։ Ընկերությունը թողարկել է Banan Tungavalu խորագիրը կրող տեղեկատվական բյուլետեն, որը 1974 թվականի սեպտեմբերից տարածվել է բնակչության շրջանում[6][7]։ 1975 թվականին ընկերությունը կազմակերպել է առաջին ցուցահանդեսն ու արհեստագործական մրցույթը[7]։

Թանգարանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Կիրիբատիի նյութական մշակույթի արտացոլմանը ըստ հետևյալ թեմաների՝ մվանիբաներ (mwaneabas), պանդանուներ (pandanus), զամբյուղագործություն, պարի տարազներ, ձկնորսական պարագաներ։ Մի ոչ մեծ բաժնում էլ ներկայացված է Կիրիբատիի պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[7]։

Անդրծովյան հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիբատիի՝ գաղութային շահագործման ենթարկված լինելու պատճառով նրա մշակութային ժառանգության բազմաթիվ նմուշներ հայտնվել են անդրծովյան հավաքածուներում, այդ թվում՝ Բրիտանական թանգարանում[8][9], Շոտլանդիայի ազգային թանգարանում[10], Գլազգոյի թանգարանում[11],, Նոր Զելանդիայի Թե Փափա թանգարանում[12], Մետրոպոլիտեն թանգարանում[13], Պիբոդիի հնագիտության և ազգաբանության թանգարանում[14], Փիթ Ռիվերս թանգարանում[15], Օթագո թանգարանում[16], Քեմբրիջի համալսարանի հնագիտության և մարդաբանության թանգարանում[17], Բոուերս թանգարանում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hazelgrove Planel, Lucie; Thomas, Nicholas (2019 թ․ ապրիլի 30) [2018]. «Te Umwanibong, Culture and Development in Kiribati» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  2. Kiribati National Tourism Office Արխիվացված 2008-03-16 Wayback Machine
  3. «Cultural Museum (Te Umanibong) : Kiribati National Tourism Office». 2008 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Gilbertese-English dictionary. Tarawa 1971, S. 73–74, 401 {{{заглавие}}}.
  5. Themes, Studio. «ERGO SUM - Kiribati National Museum and Cultural Centre» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  6. 6,0 6,1 «Tungavalu Society». THE JOURNAL OF THE POLYNESIAN SOCIETY. 84 No. 3. 1975. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 Planel, Lucie Hazelgrove; Thomas, Nicholas (2018). TE UMWANIBONG, CULTURE AND DEVELOPMENT IN KIRIBATI: Heritage Matters (PDF). Museum of Archaeology & Anthropology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  8. «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  9. Journeys, Object. «Kiribati Tungaru Association working with the British Museum By Krista Dixon | Object Journeys» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  10. «2.4 Introduction to Pacific Collections: Material Culture of Kiribati» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-05-04-ին. Վերցված է 2021-05-17-ին.
  11. «Glasgow Museums - Kiribati Collection» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-05-04-ին. Վերցված է 2021-05-17-ին.
  12. «Loading... | Collections Online - Museum of New Zealand Te Papa Tongarewa». collections.tepapa.govt.nz. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  13. «Adze». www.metmuseum.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Highlight | Four-Prong Spearhead». www.peabody.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  15. «Coconut fibre armour (1941.2.74)». web.prm.ox.ac.uk. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  16. «KIRIBATI ARMOUR». Otago Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «The Island Warrior: Coconut Fibre Armour from Kiribati». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  18. «At Harms Length: Shark Tooth Spears of the Gilbert Islands». Bowers Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]