Տարտուի արվեստի քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարտուի արվեստի քոլեջ
Изображение логотипа
ՏեսակԿիրառական գիտությունների համալսարան
Հիմնադրված է2000
Երկիր Էստոնիա
Կայքpallasart.ee
 Pallas University of Applied Sciences Վիքիպահեստում

Տարտուի արվեստի քոլեջը (էստ․՝ Tartu Kõrgem Kunstikool, TKK) կիրառական գիտությունների համալսարան է, որն արվեստի կրթություն է ապահովում Էստոնիայի Տարտու քաղաքի և հարակից բնակավայրերի երիտասարդների համար։ Այն հիմնադրվել է 2000 թվականի օգոստոսի 1-ին։ Համալսարանը գտնվում է Տարտույին կից Կարլովա քաղաքում։

Համալսարանի ռեկտորն է Վալլո Նուուստը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան բարձր դիրք զբաղեցնելը, Տարտուի այս կրթական հաստատությունը հիմնադրվել է 1919 թվականին։ 1919-ից մինչև 1960 թվականը Տարտուի արվեստի քոլեջն ունեցել է բազմաթիվ անվանումներ՝ որպես միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություն[1]։

  • 1919-1924 թթ. «Pallas» արվեստի միության արվեստի դպրոց
  • 1933-1940 թթ. «Pallas» բարձրագույն արվեստի դպրոց
  • 1940-1941 թթ. Կոնրադ Մյագիի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց
  • 1942-1943 Տարտուի Գեղարվեստի բարձրագույն դպրոց
  • 1943–1944 «Pallas» բարձրագույն արվեստի դպրոց
  • 1944 Կոնրադ Մյագի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց
  • 1944–1951 Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Տարտուի պետական արվեստի ինստիտուտ
  • 1951–1955 Էստոնիայի ԽՍՀ արվեստի ինստիտուտի Տարտուի բաժանմունք
  • 1951–1960 Տարտուի գեղարվեստի դպրոց
  • 1960–2000 Տարտուի արվեստի դպրոց
  • 2000– Տարտուի արվեստի քոլեջ Կոնրադ Մյագի անվան հանրային բարձրագույն արվեստի դպրոց

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեկտոր՝ Վալլո Նուուստ, 2005 թվականից ի վեր (ծնված՝ 1962)
  • Պրոռեկտոր ուսումնական գծով՝ Մարլին Վիդուլ, 2012 թվականից (1981)
  • Պրոռեկտոր՝ Մարջա Աելթերմեն, 2011 թվականից (ծնվ.՝ 1987)

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցը ստեղծեց մի ծրագիր, որն ուսումնասիրում էր լուսանկարչության արվեստը։ Ծրագրի նախագծողն ու տնօրենը եղել է Վալլո Կալամեսը։

Լուսանկարչության բաժնի հիմնական նպատակն է ուսանողներին ապահովել միջազգայնորեն ճանաչված մասնագիտացված արվեստի կրթություն, պայմաններ ստեղծել նրանց մասնագիտական զարգացման համար և օգնելու ուսանողներին հասնել իրենց ստեղծագործական նպատակներին։ 2000 թվականից ի վեր լուսանկարչության ֆակուլտետը ղեավարում է պրոֆեսոր Պիթեր Լիննափը (ծնվ.՝ 1960):

Պրեզենտացիա լուսանկարչական ֆակուլտետի մասին https://web.archive.org/web/20130705144926/http://www.artcol.ee/files/tac_2009.pdf

Նկարչության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցում բացվեց «Նկարչության և Որմնանկարչության բաժին» ՝ Հելի Թուկսամի կողմից։

Նկարչական բաժնի հիմնական նպատակն է ապահովել նկարչության բնագավառում և գեղանկարչության մեջ բազմակողմանի մանրամասն կրթություն, հնարավորություն տալով շրջանավարտներին գտնել աշխատանք իրենց մասնագիտության ոլորտներում, կամ շարունակել իրենց ուսումնառությունը բարձրագույն մակարդակում։

2000 թվականից նկարչության բաժինը ղեկավարում է դոկտոր Հելի Թուկսամը (ծնվ.՝ 1956):

Մեդիա և դիզայնի գովազդի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Տարտուի արվեստի դպրոցը բացեց «Համակարգչային գրաֆիկա» բաժինը, որի ղեկավարն էր Արե Թրոլլան։ Այս ֆակուլտետի ուսումնական ծրագիրը բաժանված է չորս գլխավոր բաժինների. տպագիր լրատվամիջոց, մեդիա դիզայն, ինտերակտիվ դիզայն և 3D դիզայնի թվային միջավայրում։

2008 թվականից Մեդիա և դիզայնի գովազդի բաժինը ղեկավարում է Յանուս Էնսալուն։

Կահույքագործության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետի ուսումնական ծրագրի հիմնական նպատակն է կրթել պրոֆեսիոնալ կահույքի դիզայներներ։ Ծրագիրն ունի երկու հիմնական ուղղություն. Կահույքի դիզայն և կահույքի վերանորոգում ։

2006 թվականից ֆակուլտետը ղեկավարում է դեկան Յաաք Ռուսին։

Ֆակուլտետի կայք. http://www.artcol.ee/moobel/ Արխիվացված 2017-01-22 Wayback Machine

Կաշվե իրերի դիզայն բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի նպատակն է ապահովել բարձրորակ մասնագիտական բարձրագույն կրթություն կաշվի դիզայնի ոլորտում։ 2000 թվականից ֆակուլտետը ղեկավարում է պրոֆեսոր Ռութ Մանտոան։

Քանդակագործության բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆակուլտետի ուսուցման հիմնական շեշտը դրված է դասական արվեստի կրթության վրա։ Բաժանմունքի նպատակն է ուսանողներին ապահովել կրթություն, որը հնարավորություն է տալիս նրանց աշխատել և ստեղծագործել, ձևավորել կենդանի միջավայր։

2011 թվականից Քանդակագործության բաժինը ղեկավարում է Յան Լուիկը (ծնվ. 1953):

Կտորեղենի և գործվածքի բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնի նպատակն է կրթել մասնագետներ ` տեքստիլային արվեստի և դիզայնի ոլորտում։ Տեքստիլ դիզայնից բացի, սովորողները ձեռք են բերում տեքստիլ տեխնիկայի հմտություններ (հյուսել, տեքստիլ տպագրություն, տրիկոտաժ, ասեղնագործություն և այլն), ծանոթանում են օգտագործվող նյութերին, մանրաթելերին, թելերին և դրանց պատմությանը։ Իրենց ավարտական աշխատանքներում ուսանողները ցուցադրում են իրենց մասնագիտական նախասիրությունները ` մասնագիտանալով թե տեքստիլ, և՛ թե հագուստի մոդելավորման մեջ։

Ֆակուլտետը հանդիսանում է Եվրոպական տեքստիլ ցանցերի միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ և համագործակցում է Էստոնիայի Տեքստիլ նկարիչների ասոցիացիայի , ինչպես նաև Էստոնիայում կամ ամբողջ աշխարհում տեքստիլ և նորաձևության մասնագիտությամբ դասավանդման բարձրագույն ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի ձեռնարկատերերի հետ։

2000 թվականից բաժանմունքը ղեկավարում է պրոֆեսոր Աետ Օլլիսարը։

Ուսուցման ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարտուի արվեստի քոլեջը (կիրառական գիտությունների համալսարան) մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Մասնագիտական բարձրագույն կրթությունը բարձրագույն կրթության առաջին փուլն է, որի նպատակն է ձեռք բերել համապատասխան մասնագիտության մեջ աշխատելու կամ մագիստրոսի աստիճան շարունակելու համար անհրաժեշտ իրավասություն։

Մասնագիտական բարձրագույն կրթություն ստացած անձանձ շնորհվում է դիպլոմ, որը հաստատում է ուսումնական ծրագրի ավարտը։

Տարտուի արվեստի քոլեջում ուսանողները կարող են սովորել պետպատվերով՝ անվճար ուսուցմամբ, կրթաթոշակով կամ վճարովի համակարգով։

Պատկերասրահ Noorus[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարտուի արվեստի քոլեջի ցուցասրահը բացվել է 2009 թվականին։ Որպես Տարտուի խոշորագույն ցուցահանդեսային տարածք, այն ներկայացնում և ցուցադրում է Տարտուի արվեստի քոլեջի բաժինների, ուսանողների և դասախոսների աշխատանքներն ու գործունեությունը ոչ միայն քաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին։ Այստեղ նաև ցուցադրվում են ՏԱՔ-ի գործընկեր դպրոցների և այլ հաստատությունների աշխատանքները։

Գործունեության առաջին տարվա ընթացքում պատկերասրահ է այցելել 14300 մարդ։

Ցուցահանդեսները փոխվում են առնվազն ամիսը մեկ անգամ, իսկ պատկերասրահում հաճախ են անցկացվում սեմինար պարապմունքներ և վորքշոփեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Estonian Academy of Art
  • List of universities in Estonia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի արվեստի քոլեջ» հոդվածին։