Տաչանկա (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաչանկա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետPetr Andreevich Ibalakov?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌոստովի մարզ և Դոնի Ռոստով
Շինության ձևՀուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Tachanka (Rostov-on-Don) Վիքիպահեստում

Տաչանկա (ռուս.` Тачанка), հուշարձան, որը կառուցվել է Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 60-ամյակի առթիվ։ Նվիրված է Քաղաքացիական պատերազմի մասնակից Առաջին հեծելազորային բանակին։

Հուշարձանը բացվել է 1977 թվականին։ Պատրաստված է գիպսից, սնամեջ է։ Երեսպատված է պղնձի շերտերով[1]։ Հուշարձանը տեղակայված է Դոնի Ռոստովի հարավային մուտքի մոտ։ Բարձրությունը` 15 մ։

Հուշարձանի կառուցման աշխատանքներին մասնակցել է մի ամբողջ թիմ` քանդակագործներ Վ. Դ. Բատյայը, Բ. Կ. Լապկոն, Ա.Յ. Կոսոլապովը, ճարտարապետներ Պ. Ա. Իբալակովը, աշխատակազմի ղեկավար Ա. Ա. Սկնարինը, որը հանդիսանում է «Գործադուլ» հուշահամալրի հեղինակը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ, Դոնի ձախ ափին, Մանիչ-Բատայսկ-Ազով գծի երկայնքով 1920 թվականի հունվարին ընթացել են թեժ մարտեր Բուդյոննու Առաջին հեծելազորային բանակի և գեներալ Դենիկինի նահանջող Կամավորական բանակի միջև։

Հուշատախտակի գրառումը վկայում է. «1918 թվական։ Նվիրվում է Քաղաքացիական պատերազմի մասնակից Առաջին հեծելազորային բանակին։ Կառուցվել է Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխության 60-ամյակի առթիվ»։

2009 թվականին հուշարձանը վերանորոգվել է[3]։

Արտաքին պատկերներ
Տաչանկա (նկար)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Достопримечательность Ростова-на-Дону: "Тачанка-Ростовчанка" / Travel.Ru / Страны / Россия / Ростов-на-Дону». guide.travel.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  2. «Тачанка-ростовчанка летит по донской степи | Ростовский Словарь». rslovar.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. Тачанку на въезде в Ростов отреставрировали

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Андрианов В. И. Памятники Дона: рассказ о памятниках и памятных местах Ростовской области / В. И. Андрианов, А. Г. Терещенко. — Ростов н/Д: 1981. — С. 89.
  • Волошинова Л. Донская энциклопедия: 100 уникальных мест Ростовской области // Молот. 2010. — 16 апр. — С. 8.
  • Каминская М. Он создает лицо столицы: [о творчестве ростовского скульптора А. Скнарина] // Наше время. — 2005. — 5 авг.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]