Jump to content

Տաշիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաշիզմ (ֆր.՝ tache - բիծ), աբստրակտ էքսպրեսիոնիզմ, աբստրակտ արվեստի տարատեսակ 1940-1950-ական թվականներին։ Ձգտելով հասնել կոլորիտի սուր հուզականության, տաշիստները գեղանկարչությունը այլափոխում են՝ կանխամտածված կոմպոզիցիայից և գծանկարից ազատ գունաբծերի ցայտուն համադրության։ Տաշիզմի ներկայացուցիչները (Պոլլոքը ԱՄՆ-ում, Սուլաժը Ֆրանսիայում, Ապպելը Նիդերլանդներում) իրենց մեթոդ են հռչակել ստեղծագործության անգիտակցականությունն ու ավտոմատիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 570