Տանյա Ռեյնոլդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանյա Ռեյնոլդս
Ծնվել էնոյեմբերի 4, 1991(1991-11-04)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի դրամատիկական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Տանյա Ռեյնոլդս (անգլ.՝ Tanya Reynolds, նոյեմբերի 4, 1991(1991-11-04)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, ով առավել հայտնի է Թերեզա Բենելիի դերով՝ Sky հեռուստաալիքի «Համեղ» դրամա հեռուստասերիալում և Լիլի Այգլհարթի դերով՝ Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնոլդսը հաճախում էր Օքսֆորդի դրամատիկական դպրոցը, որն ավարտել է 2015 թվականին[2]։ Նա առաջին անգամ հայտնվել է էկրաններին դերեր կատարելով մի քանի կարճամետրաժ ֆիլմերում՝ բրիտանական կատակերգական In Cahoots դուոյի «Քաղաքակիրթ մարդիկ» ֆիլմում, որը ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսին Edinburgh Festival Fringe-ի ժամանակ[3][4], «Նախանձոտ ընկերը» ֆիլմում[4], որը նույնպես In Cahoots-ի կողմից էր։ 2016 թվականին Ռեյնոլդսն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ «Համեղ» հեռուստասերիալի 12 դրվագում կատարելով Թերեզա Բենելիի դերը։ 2017 թվականին նա զարգացրել է իր հեռուստատեսական կարիերան, կատարելով Լեդի Այզոբել Դանսանիի դերը «Օտարականը» սերիալում[5], և 20-ամյա Սալիի դերը՝ BBC-ի «Ռելլիկ» թրիլլեր սերիալում[6]։

2018 թվականին Ռեյնոլդսը գլխավոր դեր է կատարել «Ֆանի Լայը տեղում է»[7] ֆիլմում՝ Չարլզ Դենսի և Մաքսին Փիքի հետ միասին։ Նա նաև կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Տերեզայի դերը, Sky 1-ի «Համեղ» կատակերգության մեջ՝ Իեն Գլենի և Դոն Ֆրենչի հետ միասին[8]։ 2019 թվականին նա սկսել է կատարել Լիլիի դերը Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» կատակերգական դրամա հեռուստասերիալում[4]։ Սերիալը լույս է տեսել 2019 թվականի հունվարի 11-ին[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարեթիվ Բնօրինակ անվանում Անվանում Դեր Նշումներ
2015 The Jealous Boyfriend Նախանձոտ ընկերը Քեյթի (Կարճամետրաժ ֆիլմ) Կարճամետրաժ ֆիլմ[4]
2015 Civilised People Քաղաքակիրթ մարդիկ Ֆրանչեսկա Կարճամետրաժ ֆիլմ[3]
2015 Introducing Lucy Ներկայացնելով Լյուսիին Լյուսի Կարճամետրաժ ֆիլմ
2018 Fanny Lye Deliver'd Ֆանի Լայը տեղում է Ռեբեկա Հենշոու [7]
2019 For Love or Money Սիրո կամ փողերի համար Ալեքսա
2019 Lily Meets Charlie Lիլին հանդիպում է Չարլիին Լիլի Կարճամետրաժ ֆիլմ
2019 Undergods Անհասներ Մարիա
2020 Emma. Էմմա Տիկին Էլթոն
Հեռուստատեսություն
Տարեթիվ Բնօրինակ անվանում Անվանում Դեր Նշումներ
2016–2019 Delicious Համեղ Թերեզա Բենելի 12 դրվագն
2017 Rellik Ռելլիկ[6] Սա 3 դրվագն
2017 Outlander Օտարականը Լեդի Այզոբել Դանսանի Դրվագ՝ «Կորցրած բաների»[5][10]
2017 Death in Paradise Մահ դրախտում Փերլ Մարսթոն Դրվագ՝ «Սպանություն վերևից»[4]
2018 The Bisexual Բիսեքսուալը Ջիլ Episode #1.5[4]
2019 The Mallorca Files Մալյորկայի ֆայլերը Քլեյր Թեյլոր Դրվագ՝ «Պատիվը գողերի մեջ»
2019-ներկա Sex Education Սեռական դաստիարակություն Լիլի Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.csfd.cz/tvurce/436833/
  2. «Student stories - Tanya Reynolds». oxforddrama.ac.uk. 2019 թ․ հունվարի 20.
  3. 3,0 3,1 «Civilised People - Short Film on vimeo». vimeo.com. 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Actor - Tanya Reynolds». ajmanagement.co.uk. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. 5,0 5,1 «Outlander casts two new very important season 3 roles». Radio Times. 2019 թ․ հունվարի 20.
  6. 6,0 6,1 «Rellik Episode 2». BBC. 2017 թ․ սեպտեմբերի 18.
  7. 7,0 7,1 «British Film Directory - Fanny Lye Deliver'd». 2018 թ․ սեպտեմբերի 23.
  8. «The cast of 'Delicious' share their secrets for keeping trim on set». londonlive.co.uk. 2019 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  9. «Sex Education: Season 1». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  10. Petski, Denise (2016 թ․ նոյեմբերի 10). «Outlander Season 3 Casts The Dunsany Sisters, Geneva & Isobel». Deadline Hollywood.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]