Jump to content

Տամաշ Դառնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամաշ Դառնի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 3, 1967(1967-06-03) (57 տարեկան)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Հասակ՝186 սանտիմետր

Տամաշ Դառնի (հունգարերեն՝ Tamás Darnyi, հունիսի 3, 1967(1967-06-03), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի նախկին մարզիկ, լողորդ, որ համարվում է մարզաձևի պատմության ողջ ընթացքում լավագույններից մեկը համալիր լողի մրցաձևում[1][2]։ Նա ամառային երկու օլիմպիադաներում (1988 և 1992 թվականների) նվաճել է չորս ոսկե մեդալ, 1985 թվականից մինչև մարզական ելույթներին հրաժեշտ տալը՝ 1993 թվականը, անգերազանցելի է մնացել այդ մրցաձևում[1]։ Բացի այդ, Դառնին եղել է աշխարհում առաջին լողորդը, որ համալիր լողաոճով 200 մետր մրցատարածությունը հաղթահարել է երկու րոպեից պակաս ժամանակամիջոցում։

Մարզական կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամաշ Դառնիին թերևս կարելի է համարել բելոր ժամանակների լավագույն լողորդ մարզիկներից մեկը[3]։ Մարզական իր ամենաբարձր արդյունքներին նա հասել է 1985-ից 1993 թվականն ընկած ժամանակամիջոցում։ 1988 և 1992 թվականների ամառային օլիմպիական խաղերում չորս անգամ չեմպիոն է հռչակվել՝ ամենից արագ հաղթահարելով 200 և 400 մրցատարածությունները համալիր լողով[4]։ Այդ նույն մրցաձևով և նույն մրցատարածություններում հաղթանակներ է տարել նաև աշխարհի 1986 ու 1991 թվականների և Եվրոպայի 1985, 1987, 1989 թվականների առաջնություններում[1]։ Բացի այդ, 200 մ բաթերֆլայ լողաոճում ևս հաջողությունների է հասել. դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև՝ բրոնզե մեդալի է արժանացել աշխարհի առաջնությունում։

Դեռ պատանեկան հասակից դրսևորելով մարզական հիանալի արդյունքներ՝ Տամաշը կարող էր հաջողությամբ մասնակցել նաև 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերին ու մեդալներ նվաճել, բայց ցավալի պատահարի պատճառով (ձախ աչքին ձնագնդի հարված էր ստացել և կիսով չափ կորցրել տեսողությունը) ստիպված է եղել բաց թողնել այդ հնարավորությունը։ Երկու տարի կորցնելով առողջությունը վերականգնելու վրա՝ 1985 թվականին վերջապես կարողացել է վերստին մրցասպարեզ դուրս գալ և նորանոր հաջողություններ ձեռք բերել։ Բացի վերոնշյալ հաղթանակներից, նա երեք անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել համալիր լողաոճում[5]։ 1993 թվականից, հրաժեշտ տալով իր մրցելույթներին, անցել է մարզչական աշխատանքի Բուդապեշտի մարզադպրոցում[1]։

Տամաշ Դառնին երկու անգամ՝ 1987 և 1991 թվականներին հռչակվել է աշխարհի «Տարվա լողորդ» (Swimming World magazine-ի վարկածով)[6][7], երեք անգամ՝ 1987, 1988 և 1991 թվականներին՝ Եվրոպայի «Տարվա լողորդ», հինգ անգամ՝ 1986, 1987, 1988, 1990 և 1992 թվականներին էլ՝ Հունգարիայի «Տարվա մարզիկ»։

Աշխարհի ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցավայրը Լողավազանի երկ. Մրցաձևը Ցուցանիշը Ռեկորդը պահպանվել է
23 օգոստոսի 1987 Ֆրանսիա Ստրասբուրգ 50 մ 200 մ համալիր լողաոճ 2:00,56 ր մինչև 25 սեպտեմբերի 1988
25 սեպտեմբերի 1988 Հարավային Կորեա Սեուլ 50 մ 200 մ համալիր լողաոճ 2:00,17 ր մինչև 20 օգոստոսի 1989
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեյվիդ Ուորտոն
13 օգոստոսի 1991 Ավստրալիա Պերթ 50 մ 200 մ համալիր լողաոճ 1:59,36 ր մինչև 11 սեպտեմբերի 1994
Ֆինլանդիա Յանի Սիվինեն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Tamás Darnyi». sport-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  2. http://www.sports-reference.com/olympics/athletes/da/tamas-darnyi-1.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |datum archivace= ignored (օգնություն); Unknown parameter |datum přístupu= ignored (օգնություն); Unknown parameter |nedostupné= ignored (օգնություն); Unknown parameter |titul= ignored (օգնություն); Unknown parameter |url archivu= ignored (օգնություն)
  3. «Perfil no Sports Reference». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Unknown parameter |språk= ignored (|language= suggested) (օգնություն)
  5. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Swimming World's - WORLD SWIMMERS OF THE YEAR». Swimming World Magazine. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.
  7. «Swimming World's - WORLD SWIMMERS OF THE YEAR». Swimming World Magazine. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]