Jump to content

Տաղարան (Եղիշե Չարենց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տաղարան»
ՀեղինակԵղիշե Չարենց
Տեսակբանաստեղծական շարք
ԺանրԲանաստեղծություններ
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1920-1921
Հրատարակված էՉարենցի Երկերի ժողովածուի I հատոր

«Տաղարան», Եղիշե Չարենցի բանաստեղծական շարքերից է։ Հեղինակն այն գրել է 1920-1921 թվականներին, նվիրված է կնոջը՝ Արփենիկին։

Չարենցը ժողովածուն սկսել է գրել 1920 թվականին Երևանում, ավարտել՝ 1921 թվականին Մոսկվայում։ Շարքն ամբողջովին առաջին անգամ տպագրվել է Չարենցի Երկերի ժողովածուի I հատորում, որտեղ առաջին քառյակը թվագրված է <1>921թ., փետրվար, Երևան. երկրորդը <1>921թ., Մոսկվա։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում պահպանվում է քառատողի մեկ ինքնագիրը՝ «Սոմայի» առաջին հրատարակության Արփիկին (կնոջը) նվիրած օրինակի վրա՝ թվագրված <1>921թ.13.II[1]:

Բնաբանը վերցրված է Սայաթ-Նովայի «Ի՞նչ կոնիմ՝ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն տողով սկսվող բանաստեղծությունից[2].

Սայաթնովյան երանգով, չարենցյան հղացումով» հետազոտության մեջ գրականագետ Խորեն Սարգսյանը «Տաղարանում» դիտում է հետևյալ շարժումը՝ երազից դեպի գոզալը, գոզալից դեպի մարդը, մարդուց դեպի հայրենիքը, հայրենիքից դեպի բովանդակ աշխարհը։ Շարժման կատարներ, որոնցում արտակարգ անկեղծությամբ փայլատակում է Չարենցի ինքնամոռաց ու համատարած սերը[3]։
- Խորեն Սարգսյան, գրականագետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին էջ 367
  2. «Տաղարան». armenianhouse.org. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  3. եՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏԱՂԱՐԱՆԸ