Տաթևիկ Օհանյան
Appearance
Տաթևիկ Օհանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2008) |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | ԱԼՄ, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Հայկական երկրորդ հեռուստաալիք |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Տաթևիկ Բակուրի Օհանյան (օգոստոսի 1, 1985, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, 2011-2015 թթ. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002-2006 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը։
- 2006-2008 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրան՝ անգլերեն լեզվի մագիստրոսի որակավորմամբ։
- Վերապատրաստվել է Կահիրեի պետական համալսարանի զանգվածային լրատվության ֆակուլտետում, ինչպես նաև Դելիի ֆինանսների ինստիտուտում։
- 2012 թ. վերապատրաստվել է ԱՄՆ Ինդիանա նահանգի օրենսդիր մարմնում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004-2007 թթ. - «ԱԼՄ» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծրագրի մեկնաբան, մշակութային ծրագրի համահեղինակ, հաղորդավար։
- 2009 թ. - Հայկական երկրորդ հեռուստաալիքի ժամանցային ծրագրի հաղորդավար։
- 2007-2011 թթ. - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար։
- 2011 թվականից - Եվրամիության Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի՝ ընտրական վարչարարության ոլորտում հայաստանյան կողմի համակարգող։
- Իրականացրել է ընտրությունների գնահատման և դիտորդական առաքելություններ Չեռնոգորիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։
- 2011 թ. հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։
- 2015 թ. հուլիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազորությունները համարվել են դադարած՝ հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կապակցությամբ[2]։
- Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։