Վրացական հրեաներ
Վրացական հրեաներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||
200 000 | |||||||||
Բնակեցում | |||||||||
| |||||||||
Լեզու(ներ) | |||||||||
ղիվրուլի | |||||||||
Հավատք(ներ) | |||||||||
հուդայականություն |
Վրացական հրեաներ (վրաց.՝ ებრაელი, ինքնանվանում՝ էբրաելի), հրեաների էթնիկ խումբ։ Վրացական գրականության մեջ «Վրացական հրեաներ» արտահայտությունը օգտագործվում է 11-րդ դարից։ 19-րդ դարում եզրույթը լայն տարածում ստացավ նաև Ռուսական կայսրությունում։
Բնակեցումն ու տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին վրացական ավանդության հիմքում այն կարծիքն է, որ առաջին հրեաները Վրաստան եկել են Նաբուգոդոնոսորի մ.թ.ա. 586 թվականին Երուսաղեմը գրավելուց հետո։ Նրանք ապրում էին Վրաստանի ամբողջ տարածքում։ 20-րդ դարի սկզբում որոշ քաղաքներում ու ավաններում, օրինակ Ցխինվալ քաղաքում (այժմ, Հարավային Օսիայի մայրաքաղաք), նրանք բնակչության մեծամասնությունն էին կազմում. Ցխինվալի հրեաների թիվը գերազանցում էր այդ քաղաքի վրացիների, ռուսներ, հայերի ու օսերի ընդհանուր քանակին։ Նույն կերպ մինչև օրս ապրում են նաև Օնի քաղաքատիպ ավանում (չնայած, այժմ այնտեղ փոքր համայնք է մնացել. չհաստատված տվյալներով մոտ 25 մարդ)։
Հարաբերությունները վրացիների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնիդ Էյչիսի կարծիքով Վրաստանում հրեաների համայնքը վրացիների կեղմից կրոնական կամ ազգային հետապնդումների չի ենթարկվել[2]։ 1998 թվականի սեպտեմբերին Վրաստանում լայնորեն նշվել հրեաների ու վրացիների համակեցության 2600-ամյակը[2]։
Վրացական հրեաները հիմնականում խոսում են վրացերեն, գրավոր խոսքում հիմնականում օգտագործում են վրացական այբուբենը։ Վաճառականների շրջանում ձևավորվել է ղիվրուլի բարբառը, որն իրենից ներկայացնում է վրացերենի ու եբրայերենի խառնուրդը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիսան Բաբալիկաշվիլի. Հրեական գրությունները Վրաստանում (18 −19 դարեր) Թբիլիսի։ Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակություն, 1971։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Georgian Jews World Congress
- ↑ 2,0 2,1 Эйчис Л. Հրեաները Վրաստանում։ 26 մարդ միասին վերցված. // «Лехаим».