Վոկզալնայա փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոկզալնայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Անվանվել էՍուլին (կայարան)

Վոկզալնայա փողոց (ռուս.՝ Вокзальная улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի հնագույն փողոցներից է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկզալնայա փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից և, շարունակվելով Գնիլուշա գետին զուգահեռ, ավարտվում Կոլխոզնայա փողոցի հետ հատումով։ Հատվում է Չեռնիշևսկու, Խալտուրինի, Մագնիտոգորսկայա, Շչեբզավոդ փողոցների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկզալնայա փողոցը քաղաքի ամենահին փողոցներից մեկն է։ Այն ձևավորվել է 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ Փողոցը բնակեցված էր հիմնականում հարուստ առևտրականներով, որոնք ունեին խանութներ և կրպակներ։ Այն կոչվել է «Վոկզալնայա» («Կայարանային») անունով, քանի որ այստեղ է քաղաքի հնագույն շենքերից մեկը` «Սուլին» երկաթուղային կայարանը։

Կայարանը բացվել է 1871 թվականին։ 1873 թվականին կայարանում բացվել է շոգեքարշների դեպո, որը գործել է մինչև 1990-ական թվականների սկիզբ։ Այնտեղ իրականացվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու շոգեքարշների վերանորոգում և տեխնիկական սպասարկում։ Երկաթուղում շոգեքարշների շահագործման դադարեցումից հետո դեպոն փակվել է, իսկ շոգեքարշների լավագույն նմուշները փոխանցվել են Սանկտ Պետերբուրգ և Միներալնիե Վոդի քաղաքների թանգարաններին[1]։

1920 թվականին Նովոչերկասկ ու Կրասնի Սուլին «Օկտյաբրսկայա ռևոլյուցիա» («Հոկտեմբերյան հեղափոխություն») քարոզագնացքով[1] այցելել է Միխայիլ Կալինինը և կայարանամերձ հրապարակում ելույթ ունեցել բանվորների առջև՝ կոչ անելով պայքարել հակահեղափոխականների դեմ[2]։ Նա այցելել է Սուլինի մետալուրգիական գործարան, որտեղ խոսել է բազմահազարանոց հանրահավաքում, որին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ։ Այդ իրադարձության հիշատակին 1961 թվականին Կայարանամերձ հրապարակում կանգնեցվել է Միխայիլ Կալինինի հուշարձանը[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կայարանի շենքը զգալիորեն վնասվել է, սակայն վերականգնվել է 1952 թվականին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Улица Вокзальная
  2. «Памятник М. И. Калинину».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мякинченко, В.А. Сулин и сулинцы: словарь-справочник / В.А.Мякинченко. – Красный Сулин, 2002. – 180 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]