Սուլին (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուլին կայարան
Сулин-Станция.jpg
«Սուլին» երկաթուղային կայարանը
Ե. ու. բաժանմունքՀյուսիսկովկասյան երկաթուղի
Բացվել է1871
Կայարանի կոդ51210
Հղումը Վիքիպահեստում

«Սուլին» երկաթուղային կայարան (ռուս.՝ Железнодорожная станция «Сулин»), Հյուսիսկովկասյան երկաթուղու Ռոստովի տարածաշրջանի երկաթուղային կայարան, որը գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Գտնվում է Վոկզալնայա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանը բացվել է 1871 թվականին։ 1873 թվականին կայարանում բացվել է շոգեքարշների դեպո, որը գործել է մինչև 1990-ական թվականների սկիզբ։ Այնտեղ իրականացվել է Հյուսիսկովկասյան երկաթուղու շոգեքարշների վերանորոգում և տեխնիկական սպասարկում։ Երկաթուղում շոգեքարշների շահագործման դադարեցումից հետո դեպոն փակվել է, իսկ շոգեքարշների լավագույն նմուշները փոխանցվել են Սանկտ Պետերբուրգ և Միներալնիե Վոդի քաղաքների թանգարաններին[1]։

Մինչև Հայրենական մեծ պատերազմը դեպոն Ռոստովի մասնաճյուղում ամենամեծն էր։

1977 թվականին դեպոյի տարածքում տեղադրվել է ստելա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների պատվին։ Այն տեղադրվել է Ժողովրդական պատգամավոորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ[2]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կայարանի շենքը զգալիորեն վնասվել է, սակայն վերականգնվել է 1952 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանում վաճառում են ուղևորային տոմսեր, ուղեբեռի ընդունում և հանձնում։

Կատարվում է վագոնային և մանր, ինչպես նաև ունիվերսալ բեռնարկղերով (առկա են մերձատար ուղիներ և ծածկված պահեստներ) բեռների ընդունում և հանձնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]